Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Երգիծաբան, արձակագիր

17 ապրիլ, 1857 - 10 հուլիս, 1940

Տմբլաչի Խաչան

Ծնվել է Շուշիում: Եղել է արձակագիր Սողոմոն Մելիք-Շահնազարյանի եղբայրը: Սերում է Արցախի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմից։ Ութ տարեկան հասակում մտել է «բանաստեղծ Արությունի» դպրոցը, որտեղ սովորել է ընդամենը մի քանի ամիս։ 1869թ. ընդունվել է ռուսաց դպրոց։ Այստեղից էլ փախել է և 1870թ. մտել Շուշիի թեմական դպրոցը։ 1874-78թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Գևորգյան ճեմարանում աչքի է ընկել և խմբագրել «Մանրանկար» աշակերտական գրական ամսագիրը։ 1878թ. մասնակցել է «ճեմարանի» հեղափոխությանը և հեռացել ճեմարանից։ Երեք տարի ուսուցչություն է արել Դերբենդում, մեկ տարի՝ Թիֆլիսում։ 1883թ. մեկնել է Ֆրանսիա, ուր Մոնպելիեում ուսումնասիրել է գյուղատնտեսությունը։ Հետո անցել է Շվեյցարիա և ուսումնասիրել շվեյցարական պանրագործությունը։ 1885թ. վերադարձել է Դերբենդ և զբաղվել գյուղատնտեսությամբ։ 1886թ. եկել է Վրաստան (Սագարեջո) և գյուղացիներին ծանոթացրել շերամապահությանը։ Նույն թվականին անցել է Աղդամ և զբաղվել գինի պատրաստելով։ 1887թ. նա նորից այգեգործ է եղել Դերբենդում, 1888թ.՝ Արեշի գավառում։ 1890թ. գնացել է Միջին Ասիա և ծանոթացել Սամարղանդի, Մերվի և Չարժոուի գինեգործությանն ու այգեգործությանը։ 1891-92թթ Բաքվում զբաղվել է գինեգործությամբ, 1892-95թթ նույն գործն արել է Գանձակում։ 1896-99թթ եղել է Դերբենդում և ծառայել որպես Թումաևների կալվածքի կառավարիչ։ Այստեղ ծանոթացել է ծխախոտի և բամբակի մշակությանը։ 1900թ. աշխատել է Ախթալայում, ապա մինչև 1906թ.՝ Եվլախում և Գանձակում։ 1906-09թթ ծառայել է Էջմիածնի վանքում։ 1918-19թթ գյուղատնտես է եղել Բաքվում։ 1919թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատել որպես գյուղատնտես։ Հանդես է եկել «Գյուղատնտես», «Գյուղատնտեսական կյանք» և այլ պարբերականներում։ Հրատարակել է 30-ից ավելի գրքեր ու գրքույկներ՝ «Ուղեցույց գործնական գինեգործության» (1885թ.), «Ուղեցույց գործնական շերամապահության» (1890թ.), «Ռուսահայերի գյուղատնտեսության վիճակը և գյուղատնտեսական դպրոցների կարիքը» (1908թ.), «Ծխախոտի մշակությունը» (1925թ.), «Ինչպես ոչնչացնել մրիկը» (1930թ.) և այլն։ Վաղ հասակից գրել է բանաստեղծություններ։ Սակայն նրան ճանաչում են բերել «Նոր դար» թերթում Տմբլաչի Խաչան ստորագրությամբ Ղարաբաղի բարբառով գրված ֆելիետոնները, «Ղըլըցե կնանոց պընըփեշակը» (1882թ.), «Շոշվա ղալին խերն ու շառը» (1887թ.) երգիծական գործերը, «Տնգլբազ և Զուռնա-Տմբլա» (1900թ.), «Զուռնա-Տմբլա» (1901թ.) ֆելիետոնների գրքերը, որոնցում ծաղրել է ազգային կեղծ բարերարներին, հարստահարողներին, քաղքենի վերնախավին։ Գրել է նաև Ղարաբաղի հայերի վերաբերյալ ազգագրական հոդվածներ։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Իր երգիծական գործերը ստորագրել է ղարաբաղցի նվագող Խաչանի անունով, որը և հետագայում դարձել է նրա գրական անունը։ 1924թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր գյուղատնտեսի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար