Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՆԻՆԱ ՂՈՐՂԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

20 նոյեմբեր, 1852 - 24 փետրվար, 1895

Նունե Կորգանովա, Դարիալի

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի, երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Հեղինե Ղորղանյանի և Մարիամ Ղորղանյանի քույրը։ Սովորել է Պետերբուրգում, Բեստուժևյան դասընթացներում։ Գերազանց տիրապետել է ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և գերմաներեն լեզուներին: Մասնագիտական երաժշտական կրթությունն ստացել է Փարիզում (Պոլինա Վիարդոյի մոտ), ապա՝ Միլանում (դասատուներ՝ Ֆրանչեսկո Լամպերտի, Ա.Բուցի)։ Երգել է Եվրոպայի օպերային և համերգային բազմաթիվ բեմերում։ 1870-80թթ եղել է Բեռլինի Վիլհելմ 1-ինի թատրոնի արտիստ: Մասնակցել է եվրոպական մշակութային մի շարք երեկոների: Մինչև 1885թ. հյուրախաղերով հանդես է եկել Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Բեռլինի, Օդեսայի և այլ քաղաքների օպերային թատրոններում, որից հետո, առողջական խնդիրների պատճառով, թողել է բեմը: Սկսած 1880թ-ից ելույթներ է ունեցել նաև Թիֆլիսում։ 1885թ. տեղափոխվել է Օդեսա, զբաղվել մանկավարժական գործունեությամբ: Մինչև 1890թ. դասավանդել է Օդեսայի կայսերական ռուսական երաժշտական ուսումնարանում: 1891թ. երաժշտության դասընթացներ է հիմնել Մոսկվայում (երգչուհի Կլիմենտովա-Մուրոմցևայի հետ), որտեղ հայ, վրացի և ռուս երիտասարդներին դասավանդել է անվճար, հիմնել է Պետրոս Ադամյանի, Գենարիոս Ղորղանյանի անվան կրթաթոշակներ։ Դերերգերից են՝ Վանի (Մ.Գլինկայի «Կյանքը հանուն ցարի»), Ռատմիրա (Մ.Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»): Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար