Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀԵՂԻՆԵ ՂՈՐՂԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

9 օգոստոս, 1864 - 25 մարտ, 1937

Հեղինե Տերյան-Կորգանովա

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի, երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Նինա Ղորղանյանի և Մարիամ Ղորղանյանի քույրը։ Երգեցողություն է սովորել Պետերբուրգում և Փարիզում (դասատու՝ Պ.Վիարդո-Գարսիա), ապա մասնագիտացել Իտալիայում: Երգել Եվրոպայի մի շարք քաղաքների թատրոններում, հատկապես՝ Իտալիայում։ 1884թ. վերադարձել է Թիֆլիս, ելույթներ ունեցել տեղի, Մոսկվայի և Պետերբուրգի օպերային թատրոններում։ 1894թ. Ֆ.Շալյապինի հետ հանդես է եկել բարեգործական համերգով՝ օգնելու Կարսում և Երևանում երաշտից տուժած քաղաքացիների համար: 1899թ-ից եղել է Խարկովի օպերային թատրոնի մեներգչուհի, հանդես եկել նաև Կիևում։ Դերերգերից են՝ Ռոզինա (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Աիդա (Վերդիի «Աիդա»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Հուդիթ (Սերովի «Հուդիթ»), Վալենտինա (Մեյերբերի «Հուգենոտներ»), Լիզա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին») և այլն։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի, ելույթներ ունեցել եղբոր հետ։ 1904թ. թողել է բեմը, անցել մանկավարժական աշխատանքի (աշակերտներից են՝ Քսենիա Դերժինսկայան, Ելենա Կատուլսկայան և այլք)։ Եղել է Մոսկվայի ֆիլհարոմնիկ երաժշտական-դրամատիկական ուսումնարանի պրոֆեսոր, ապա դասավանդել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: 1917թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ դասավանդել է Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայում: Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում: