Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔ-ԹԱՆԳՅԱՆ

Բանասեր, եկեղեցական գործիչ

16 մարտ, 1866 - 26 սեպտեմբեր, 1948

Նիկողայոս Մելիք-Թանգյան

Ծնվել է Հայաստանի Բռնակոթ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1886թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1900թ.՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1886թ. դասավանդել է ծննդավայրի դպրոցում, 1888թ.՝ Շուշի քաղաքում և 1896թ.՝ Բաքվում։ Երբ 1896թ. ցարական իշխանության հրամանով փակվել են հայոց դպրոցները, գնացել է Պետերբուրգ ուսումը շարունակելու: Պերբուրգից վերադառնալուց հետո ձեռնադրվել է եպիսկոպոս: 1907թ. հակացարական գործունեության համար աքսորվել է Ղրիմ։ 1909թ-ից հոգևորական պաշտոններ է վարել Էջմիածնում։ 1912-48թթ եղել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը։ Հրատարակվել են նրա «Աշխարհաբարի քերականությունը» (1893թ.), «Մշակ» և «Նոր դար» կուսակցություններ և մի քանի խնդիրներ» (1894թ.), «Հայոց եկեղեցական իրավունքը» (գիրք 1-2, 1903-05թթ) գրքերը։ Երեսունվեց տարի ղեկավարել է Թավրիզի հայոց դպրոցների հոգաբարձուների խորհուրդը։ Մահացել է Իրանի Թավրիզ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար