Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԳԵՂԱՄ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արձակագիր, բանահավաք, լրագրող, պետական գործիչ

8 սեպտեմբեր, 1865 - 28 նոյեմբեր, 1918

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Խեյպան գյուղում: Հայտնի է եղել Մշոյ Գեղամ, Տատրակ, Տարոնցի, Ասողիկ անուններով: Եղել է «Գավառի գրականություն» գրական հոսանքի ներկայացուցիչ, ՀՅԴ կուսակցության անդամ: 1876-82թթ սովորել է Մշո Սբ. Կարապետ վանքի ժառանգավորաց, ապա՝ Կեդրոնական վարժարաններում, 1885-87թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Մասնակցել է Սասունի և Մշո դաշտի աշխատավորության ազգային-ազատագրական պայքարին։ 1888-94թթ և 1896-1908թթ եղել է Մուշի առաջնորդարանի քարտուղար, սերտ հարաբերություններ պահպանել հեղափոխական գործիչների և հայդուկների հետ։ Բողոքել է գավառապետ Մուսա բեկի վարած հակահայկական արարքների դեմ, հաջողել դատի տալ նրան, մասնակցել Կոստանդնուպոլիս 1890թ. նրա դատավարությանը։ Դրանից հետո հեռացել է Տիգրանակերտ և 1894-96թթ վարել տեղի Առաջնորդարանի քարտուղարի պաշտոնը։ 1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է օսմանական խորհրդարանի երեսփոխան (մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունը)։ Երկար տարիներ եղել է նաև ուսուցիչ։ Նրա ջանքերով շատ դպրոցներ են բացվել Տարոնի գյուղերում։ 1886թ-ից արևմտահայ պարբերականներում տպագրվել են նրա հավաքած բանահյուսական նյութերը, ավանդազրույցներն ու հեքիաթները, նրա պատմաբանասիրական հոդվածները, պատմվածքներն ու վիպակները («Սարգիս աղբարը», «Մայրամ ջոջիկը», «Փոր-մշակը», «Հովիվ Կարոն», «Հողատերն ու դրամատերը» և այլն)։ Գրողի արձակի թեման Տարոնի բնաշխարհն է, հայ գյուղացու տառապալից կյանքը, կենցաղն ու սովորույթները, պանդխտությունը, տիրող սոցիալական հակասությունները։ «Հողային հարցը հայաբնակ նահանգներու մեջ» (1911թ.) գրքույկում ներկայացրել է համիդյան բռնակալության տարիներին կատարված հողային բռնագրավումների պատմությունը, մերկացրել երիտթուրքերի հայահալած քաղաքականությունը։ 1931թ. հրատարակվել է նրա «Տարոն աշխարհի պատկերները ու պատմվածքները», նաև «Ապրիլյան կոտորածը» երկը, որտեղ դատապարտել է Թալեաթին և էնվերին։ 1915թ. չի տարագրվել ծանր հիվանդության պատճառով, մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար