ՎԱՀԱՆ ՄԱԼԵԶՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

21 սեպտեմբեր, 1871 - 26 սեպտեմբեր, 1966

Ծնվել է Ռումինիայի Սուլինա քաղաքում: 1871թ. Մալեզյանների ընտանիքը տեղափոխվել է Կ.Պոլիս: 1887թ. ավարտել է Կ.Պոլսի հայկական կրթարանը, 1895թ.՝ իրավաբանական վարժարանը: 1896թ. տեղափոխվել է Մերսին: Հարել է հնչակյան կուսակցությանը, 1897թ. բանտարկվել է, մեկ տարի անց ազատվել, այնուհետև մեկնել է Եգիպտոս, որտեղ զբաղվել է իրավաբանությամբ: 1908թ. եղել է Եգիպտոսում ռամկավար կուսակցության հիմնադիրներից: Ապրել է Կահիրեում, Բրյուսելում, Փարիզում, Նյու Յորքում, ապա՝ Նիսում, վարել ՀԲԸՄ ընդհանուր քարտուղարի պաշտոնը: Գրական ասպարեզ է իջել 1880-ական թվականների վերջերին, տպագրվելով «Մասիս» և «Արևելք» պարբերականներում՝ «Զեփյուռ» ծածկանունով: Նրա չափածո և արձակ գործերի մի մասն ամփոփվել է «Մրմունջք» (1890թ.) ժողովածուում: Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», «Անահիտ», «Բանբեր գրականության և արվեստի», «Շիրակ» և այլ պարբերականների: Հրատարակել է «Հուշարձան մը Արվփարյանի» (1911թ.) կենսագրական գրքույկը, «Անիծյալը» (1892թ.) և «Կերոններ» (1912թ.) չափածո, «Տարագրի մը հուշատետրը» (1915թ.) արձակ գործերը: Ֆրանսիայում ապրած տարիներին լույս է ընծայել «Անցած օրեր...» (1927թ.), «Կարապի երգը» (1949թ.), «Հոգիի ձայներ» (1949թ.), «Մեծ հայրս Հովսեփ Մալեզյան պատվելի» (1949թ.), «Ճամբուս վրայ» (1950թ., հուշագրություններ, նամակներ և այլ նյութեր), «Ճամբուս ծայրը» (հ.1-2, 1954-55թթ, հուշեր, հոդվածներ, զանազան գրություններ) գործերը: Թարգմանություններ է կատարել Ա.Բարբյուսից, Վ.Հյուգոյից, Մ.Մետեռլինկից, Ա.Սամենից և ուրիշներից: Գրել է նաև ֆրանսերեն և թուրքերեն: Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար