ՄԱՄԲՐԵ ՄԱՏԵՆՃՅԱՆ

Գրականագետ

25 հոկտեմբեր, 1880 - 2 մարտ, 1920

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքում: 1886թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Կովկաս: 1901թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1903-07թթ սովորել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնում (հաճախել է նաև արվեստների պատմության դասընթացների): Այնուհետև մինչև կյանքի վերջը ֆրանսերեն, հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (դպրոցի համար գրել և հրատարակել է «Հունական գրականություն» ձեռնարկը): Արտաշես Աբեղյանի և Մանուկ Աբեղյանի հետ կազմել է 1912-17թթ պրակներով լույս տեսած «Գրագետ» ուղղագրության դասագիրքը: Աշխատակցել է ժամանակի հայ պարբերական մամուլին, մասնակցել գրական կյանքին: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար