ԳԵՎՈՐԳ ՄԵՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

30 հուլիս, 1883 - 29 դեկտեմբեր, 1937

Ծնվել է Վրաստանի Դաղեթ Խաչեն (այժմ՝ Խաչեն) գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի հայկական հոգևոր սեմինարիայում։ 1909-15թթ սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ Երկար տարիներ ուսուցչություն է արել Թիֆլիսում: 1911թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Զարի» պոեմը։ Այնուհետև «Մարտակոչ», «Պրոլետար», «Կարմիր ծիլեր», «Լուսաբաց», «Արշավ» պարբերականներում տպագրվել են հայ գյուղին նվիրված նրա պատմվածքները, ակնարկները, պոեմներն ու բանաստեղծությունները։ Հրատարակվել են գրողի «Պատմվածքներ» (1931թ.), «Մենք ենք կառուցում» (1933թ.), «Պիոներ Գարիկի հիշատակարանը» (1936թ.) գրքերը և այլ գործեր։ Թարգմանել է ռուս և արևմտաեվրոպական մի շարք դասական գրողների երկեր։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Դարձել է ստալինյան ռեժիմի զոհ, անհիմն բռնադատվել և գնդակահարվել է Թբիլիսիում: Հետագայում արդարացվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար