ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՂԵԲՐՈՎ

Դերասան, բեմադրիչ

12 մարտ, 1884 - 5 հոկտեմբեր, 1966

Ալեքսանդր Մղեբրյան

Ծնվել է Թիֆլիսում: 1907թ. ավարտել է Ռապգոֆի դրամատիկական դասընթացները, նույն թվականին ընդունվել Մոսկվայի Գեղարվեստական (ՄԳԹ), ապա՝ Վ.Կոմիսարժեսկայայի թատրոն (1908-10թթ)։ 1910-12թթ խաղացել է Եվրեինովի Հինավուրց թատրոնում։ 1917թ. հիմնադրել և ղեկավարել է Բալթիական գործարանի բանվորական թատրոնը, 1918թ. կազմակերպել է «Պրոլետկուլտի գեղարվեստական թատերաբեմեր (հետագայում՝ Բանվորական հերոսական հեղափոխական թատրոն)։ 1920-21թթ աշխատել է ՌԽՖՍՀ առաջին թատրոնում, 1922-24թթ, 1930-31թթ, 1939-56թթ եղել է Լենինգրադի Ա.Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1963թ-ից աշխատել է ժողովրդական թատրոններում։ Նրա լավագույն դերերից են՝ Ֆեոդոր (Ա.Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Դունկան (Վ.Շեքսպիրի «Մակբեթ»), Նեսչաստլիվցե (Ա.Օստրովսկու «Անտառ»)։ Նկարահանվել է կինոյում («Պոետի երիտասարդությունը», «Իվան Ահեղ», «Անմահության խարույկ» և այլն)։ Ստեղծագործական սերտ կապեր է ունեցել Վ.Կոմիսարժևսկայայի, Պ.Օռլենեի, Վ.Մեյերխոլդի հետ։ Վ.Նեմիրովիչ-Դանչենկոն և Կ.Ստանիսլավսկին բարձր են գնահատել դերասանի գործունեությունը։ Հեղինակել է «Կյանքս թատրոնում» (հ.1-2, 1929-32թթ) գիրքը։ Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար