Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ

Արձակագիր

16 հոկտեմբեր, 1886 - 29 հունվար, 1978

Հակոբ Տեմիրճյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի Արմտան գյուղում (Մնձուրի լեռների դիմաց): 1897թ-ից սովորել է Կ.Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ 1907թ. վերադարձել է ծննդավայր և մինչև 1914թ. զբաղվել մանկավարժությամբ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ ընտանիքը զոհվել է: 1906թ. լույս է տեսել նրա առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր»)։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958թ.), «Արմտան» (1966թ.) և «Կռունկ, ուստի՞ կու գաս» (1974թ.) ժողովածուները։ Որի հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի հետ։ 1976թ. Երևանում նշվել է գրողի ծննդյան 90-ամյակը։ Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար