Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երգիչ, դերասան

Ծնվել է 1987թ. հուլիսի 8-ին, Երևանում: Դերասան Վարդան Պետրոսյանի որդին է: Միջնակարգ կրթությունը նախ ստացել է Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում, ապա 2001թ. տեղափոխվել է Փարիզ և շարունակել Ժ.Ժ.Ռուսոյի անվան լիցեյում: 2009թ. ավարտել է Փարիզի Ռ.Կրոսի անվան բարձրագույն կրթական համալիրի, իսկ 2011թ.` Երևանի Եվրոպական տարածարջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Ինքնուս սովորել է կիթառ և դաշնամուր: 2009թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին: 2010թ-ից հանդես է եկել հեղինակային «Հայկա-սթրես» մոնո-ներկայացումով: 2011թ-ից մենահամերգներով հանդես է եկել երևանյան մի շարք ակումբներում, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի տարբեր թատրոններում: 2016թ. հանդես է եկել «Եթե ես լինեի պապա» ներկայացումով: 2017թ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» սիթքոմում։ Նույն թվականին հանդես է եկել «ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացումով և Երևանում վարել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված համերգային երեկոն, որին ներկա էր նաև շանսոնյեն: Հեղինակել է Շ.Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագիրը: Հեղինակել է նաև ավելի քան 50 երգ: 2018թ. հանդես է եկել «Ամեն ինչ լայվ է լինելու» ներկայացումով: Նկարահանվել է «Հաջողակները» (2008թ.), «Կյանք ու կռիվ» (2016թ.) և այլ ֆիլմերում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար