Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԶՄԱՆՅԱՆ

Թարգմանիչ

7 օգոստոս, 1892 - 12 մայիս, 1967

Ծնվել է Հայաստանի Նալբանդ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Շիրակամուտ) գյուղում: 1919թ. ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան և զբաղվել մանկավարժությամբ: 1918թ. եղել է Կարսի բերդապահ գնդում, նույն թվականին մասնակցել է Ալեքսանդրապոլի համար մղվող մարտերին։ Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, ապա անցել է թարգմանչական բեղուն աշխատանքի։ Թարգմանել է Ա.Պուշկինի, Ն.Օստրովսկու, Ա.Չեխովի, Լ.Տոլստոյի, Ա.Ֆադեևի, Ն.Գոգոլի, Ֆ.Դոստոևսկու, Մ.Լերմոնտովի, Կ.Սիմոնովի (չափածո) և այլ հեղինակների ստեղծագործություններ: Ռուսերենից թարգմանել է Ժյուլ Վեռնի «80.000 կիլոմետր ջրի տակ» (1937թ.) երկը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: