Եղիշե Դուրյան

Բանասեր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

Մկրտիչ Թաշճյան

Դերասան, բեմադրիչ

Վիլյամ Հայկազյան

Կինոռեժիսոր

Արթուր Թարխանյան

Ճարտարապետ

Նարա Շլեպչյան

Հաղորդավար

Ֆելիքս Մելոյան

Գրաքննադատ

Երվանդ Պետրոսյան

Բանաստեղծ, մանկագիր

Պողոս Բիազբեկյան

Օպերային երգիչ

Արփի Հարությունյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԴՈՎԼԱԹ ԳԱՐԱՆՖԻԼՅԱՆ

Գորգանկարիչ

26 հունվար, 1897 - 1 մարտ, 1952

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքում: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ աքսորվել է Դեյր Էլ-Զոր։ Մինչև 1916թ. Սուլեյմանիա քաղաքում նկարչություն է սովորել պրոֆեսոր Մեսրոպ Քյոշուգյանի մետ։ 1919-23թթ աշխատել է Հալեպում, գորգի արհեստանոցում, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստական դպրոցի արևելյան մանրանկարչության բաժնում։ 1924թ. տեղափոխվել է Հայաստան, հիմնադրել գորգի առաջին արհեստանոցը։ Եղել է հայկական գորգարվեստում դիմանկարային ժանրի սկզբնավորողը։ Հեղինակել է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկարային գորգեր։ Լավագույն աշխատանքներից են՝ Մ.Գորկու (1932թ., նվիրել է Մ.Գորկուն), Ֆ.Ռուզվելտի (ԽՍՀՄ կառավարության պատվերով, 1935թ., ցուցադրվել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում, այժմ գտնվում է նախագահ Ռուզվելտի տուն-թանգարանում) գորգ-դիմանկարները։ Մեծ մասամբ ԽՍՀՄ ղեկավարների դիմանկարներով գորգերը գտնվում են տարբեր քաղաքների (Մոսկվա, Սանկտ պետերբուրգ, Բաքու, Թբիլիսի, Երևան) թանգարաններում։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար