Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՀՈՎԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Արձակագիր

30 հունիս, 1902 - 8 փետրվար, 1953

Ծնվել է Խաչակապ (այժմ՝ Կուշչի, Ադրբեջանում) գյուղում: 1934-36թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում և Երևանի քաղկոմում։ Հանդես է եկել Ե.Չարենցի, Ա.Բակունցի, Գ.Մահարու, Ս.Տարոնցու և այլ հայ գրողների դեմ, դատապարտել նրանց հակախորհրդային հայացքների մեջ: 1937թ. նշանակվել է ՀԽՍՀ լուսժողկոմ, 1937-39թթ եղել «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1938-41թթ՝ ԳԱ գրականության և լեզվի ինստիտուտի տնօրենը: 1941-44թթ ծառայել է մասկակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1944-46թթ եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը։ 1936-41թթ և 1945-53թթ ռուս գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում (1937թ-ից՝ պրոֆեսոր)։ Առաջին գիրքը՝ «Զղջում» խորագրով, լույս է տեսել 1928թ.։ Այնուհետև հրատարակվել են նրա «Պատմվածքներ» (1930թ.), «Ճակատում» (1931թ.), «Աղջիկը մորու փունջը ձեռքին» (1936թ.) պատմվածքների ժողովածուները։ Մահացել է Երևանում: