ԼԵՄՎԵԼ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող

19 հունվար, 1904 - 10 փետրվար, 1968

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1925թ. ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1928-32թթ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Բանվոր» թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1932-34թթ՝ «Խորհրդային Հայաստան» թերթում որպես բաժնի վարիչ: 1934-35թթ եղել է լուսժողկոմատի երկաթգծի դպրոցների վարչության պետը, 1935-37թթ՝ «Խորհրդային Հայաստան» թերթի բաժնի վարիչ։ 1954թ-ից աշխատել է Հայպետհրատում։ Բնագրից թարգմանել է Օ.դը Բալզակի հայերեն տասհատորյակի (1950-68թթ) մեջ մտնող գործերի զգալի մասը՝ «Խորտակված պատրանքներ», «Տասներեքի պատմությունը», «Լքված տունը», «Երեսնամյա կինը», «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» և այլ գործեր։ 1939թ-ից եղե; է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար