ՄԵՍՐՈՊ ՃԱՆԱՇՅԱՆ

Գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ

11 հունվար, 1908 - 13 ապրիլ, 1974

Պետրոս Ճանաշեան

Ծնվել է Անկարայում: Սկզբնական կրթությունն ստացել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1923-27թթ սովորել է Մխիթարյան միաբանության դպրոցում, 1928-31թթ՝ Հռոմի Ա.Անսելմոսի համաւսարանի փիլիսոփայության, 1931-35թթ՝ աստվածաբանության ֆակուլտետներում։ 1931թ-ից եղել է Մխիթարյան միաբանության անդամ։ 1937թ. տեղափոխվել է Փարիզ, դասավանդել հայկական վարժարաններում։ 1939-42թթ եղել է Վենետիկի վարժարանի տնօրենը, 1942թ-ից, որոշ ընդմիջումներով՝ «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1955-69թթ՝ նաև տպարանապետը։ 1953թ. հրատարակել է «Պատմություն արդի հայ գրականության» մեծածավալ աշխատության 1-ին հատորը, 1973թ.՝ «Հայ գրականության նոր շրջանի համառոտ պատմությունը»։ Առանձին գրքերով լույս է ընծայել «Լորդ Բայրոնը Սբ. Ղազարում» (ֆրանսերեն, 1960թ.), «Սայաթ-Նովա» (1964թ.), «Սբ. Ներսես Շնորհալիի շարականները» (1973թ.) և այլ գրական ուսումնասիրություններ։ Տպագրել է «Հոգետավիղ» (1954թ.), «Լուսաղբյուր» (1960թ.), «Մեսրոպական» (1963թ., նվիրված Մեսրոպ Մաշտոցին), «Փշրված քնար» (1973թ., նվիրված Պետրոս Դուրյանին) բանաստեղծությունների ժողովածուները։ Կազմել է «Ծաղկաքաղ արդի հայ գրականության» (հ.1-2, 1957-60թթ) հատընտիրը, «Հայկական մանրանկարչություն» (1966թ.) ալբոմը (արվեստաբան Մ.Տեր-Ներսեսյանի առաջաբանով)։ Իտալերեն է թարգմանել հայ գրողների մի շարք չափածո գործեր, որոնք լույս են տեսել «Արդի հայ բանաստեղծություն» (1963թ.) գրքով։ Նախաբանում հակիրճ տվել է հայ գրականության անցած ուղին։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար