ՓԱՅԼԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ճարտարապետ

14 դեկտեմբեր, 1909 - 25 հունվար, 1993

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1935թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Ստեղծագործություններից են՝ Հայաստանի Գյումրի (1933թ.), Աշտարակ (1949թ.), Ջերմուկ (1952թ.) քաղաքների գլխավոր հատակագծերը, բնակելի և վարչական շենքեր, Երևանի Կիրովի (այժմ՝ Մանկական) այգում կանգնեցված կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշասյունը (1940թ., Հայկ Դավթյանի հետ): 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար