Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ՍԵՐՈԲ ՂԱԶԱՐՅԱՆ

Լեզվաբան

11 հոկտեմբեր, 1910 - 11 ապրիլ, 1962

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշ (այժմ՝ Բիթլիս) քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան: 1939թ. ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը։ 1940-62թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1937-48թթ եղել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիրը, 1944-59թթ ղեկավարել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության և բարբառագիտության բաժինը։ Իր ուսումնասիրություններում անդրադարձել է գրաբարի քերականությանը, հայոց լեզվի պատմությանը, միջին հայերենին և այլն։ «Հայոց գրական լեզվի պատմություն» (1961թ.) գրքում քննել է գրաբար գեղարվեստական գրականության լեզվական առանձնահատկությունները, զարգացման օրինաչափությունները։ Կազմել է մայրենի լեզվի դասագրքեր, տերմինաբանական կոմիտեի ուղեցույց և այլն։ 1953թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1954թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: