Մարիամ Թումանյան

Մշակութային գործիչ

Տիրան Աճեմյան

Ծաղրանկարիչ, դերասան

Եղիվարդ

Բանաստեղծ, արձակագիր, եկեղեցական գործիչ

Վահրամ Պետրոսյան

Դաշնակահար, երգահան

Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար

Լէօնորա

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ

Բանասեր

12 փետրվար, 1909 - 9 հունիս, 1983

Ծնվել է Ախալցխայում: Եղել է գրականագետ Հովհաննես Ղանալանյանի եղբայրը: Սովորել է Ախալցխայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի 72-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան։ 1927թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետ՝ աշակերտելով Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Արսեն Տերտերյանին։ 1931թ. ավարտել է համալսարանը։ 1931-33թթ դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում։ 1932 թվականին իր համալսարանական դասախոս Ցոլակ Խանզադյանի հանձնարարականով և Կարապետ Մելիք-Օհանջանյանի օժանդակությամբ աշխատանքի է ընդունվել Հայաստանի նյութական մշակույթի պատմության ինստիտուտ և սկիզբ դրել իր գիտահետազոտական գործունեությանը։ 1937-41թթ դասախոսել է ԵՊՀ-ում և 1934-51թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1932-38թթ եղել է Հայաստանի մշակույթի պատմության, ինչպես նաև պատմության և գրականության ինստիտուտների կրտսեր գիտաշխատող, 1938-39թթ՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, 1941-43թթ՝ ավագ գիտաշխատող, 1943-60թթ՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ, 1960-83թթ՝ ավագ գիտաշխատող։ Զգալի վաստակ ունի բանահյուսական տեքստաբանության և առանձին ժանրերի գիտական հետազոտության բնագավառում: Ուշագրավ են նրա «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937թ.), «Սասունցի Դավիթ» (1939թ.), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1950թ.), «Հայկական առածանի» (1951թ.), «Ավանդապատում» (1969թ.) գործերը։ Զբաղվել է նաև հայ բանահյուսության ու գրականության փոխառնությունների ուսումնասիրությամբ («Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1938թ., «Աբովյանը և ժոդովրդական բանահյուսությունը», 1941թ., «Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները», 1955թ., «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները», 1963թ., «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1964թ.) և հայագիտության, մասնավորապես՝ բանագիտության պատմության ու տեսության հարցերով («Մանուկ Աբեղյանն իբրև ֆոլկլորագետ»՝ «Գրական-բանասիրական հետախուզումներ», գիրք 1, 1946թ., «Հ.Օրբելին և հայ էպոսը»՝ «Տեղեկագիր ՀՀ ԳԱ», 1957թ., «Գարեգին Սրվանձտյանց», «Հայ նոր գրականության պատմություն», հ.3, 1964թ., «Ն.Մառը և հայ բանահյուսությունը»՝ «Մառը և հայագիտության հարցերը» ժողովածուում, 1968թ. և այլն)։ Գրառել և հրատարակել է «Սասնա ծռեր»-ի երկու պատում, Մանուկ Աբեղյանի ն Գևորգ Աբովի հետ մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը կազմելուն, լույս է ընծայել «Հայ ժողովրդական բանահյուսություն» ձեռնարկի չորս պրակ (1945-46թթ)։ 1970թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Երկար տարիներ եղել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի անդամ, գրականության ինստիտուտի դոկտորական աստիճաններ շնորհող մասնագիտացված գիտխորհրդի նախագահի տեղակալը և մինչև իր կյանքի ավարտը «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալը։ 1965թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1977թ-ից եղել է ակադեմիկոս: 1951թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1967թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար