ՍՈՍ ՄԵԼԻՔ

Գեղանկարիչ

2 օգոստոս, 1914 - 11 հոկտեմբեր, 2003

Սոս Եփրեմ Մելիք-Շահնազարյան

Ծնվել է Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում: 1922թ-ից բնակվել է Նյու Յորքում։ Սովորել է տեղի Դիզայնի ազգային ակադեմիայում։ Ստեղծագործել է դիմանկարի բնագավառում։ Աշխատանքներից են՝ Լյուդվիգ Կոտովսկու, Ֆեոդոր Շալյապինի, Չարլզ Հյուզի, Եփրեմ Մելիք-Զադեի, եղբոր՝ Զավեն Մելիքի դիմանկարները։ Եղել է նաև գծանկարի ճանաչված վարպետ (նրան համեմատել են Հոլբայնի և Էնգրի հետ)։ Նկարչի բազմաթիվ դիմանկարներ ցուցադրվել են Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի Ազգային դիմանկարային պատկերասրահում: Հանդես է եկել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով (1933թ., 1940թ., 1954-56թթ), արժանացել է մի շարք մրցանակների: Եղել է Ամերիկյան արտիստների պրոֆեսիոնալ լիգայի անդամ: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար