Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔ

Բանաստեղծ

14 նոյեմբեր, 1921 - 21 մայիս, 2007

Ռուբեն Մելիք-Մինասյանց

Ծնվել է Փարիզում: 1939-42թթ սովորել է Սորբոնի համալսարանում։ Երիտասարդ տարիքից գրել է ֆրանսերեն բանաստեղծություններ։ Գրական ասպարեզ է մտել «Աշխարհի ակորդներ» (1946թ.) գրքով։ Լավագույն գործերից են՝ «Հորիզոն անցնողները» (1948թ., Ապոլիների մրցանակ), «Մադամ Լորելեյ» (1949թ.), «Մեր երջանկության օպերան» (1950թ.), «Քրիստափոր Կոլումբոս» (1952թ.), «Լինչ» (1954թ., բեմադրվել է 1961-74թթ՝ «Սև տառապանք» վերնագրով), «Ուր արյուն է հոսել» (1955թ.), «Ապրելու ժամանակ» (1957թ.), «Միացյալ երգը» (հ.1-2, 1960թ., 1967թ., ֆրանսիական ակադեմիայի Պիեռ դը Ռընեի Մեծ մրցանակ), «Քարե պահակը» (1961թ., ֆրանսիական ակադեմիայի ֆրանսերեն լեզվի մրցանակ), «Ստորգետնյա եղանակները» (1961թ.), «Կամայական պոեմը» (1966թ., դասվել է տարվա լավագույն գործերի շարքը), «Մարմին, ինձնով կենդանի» (1976թ., ֆրանսիական գրողների մրցանակ, հայերեն՝ 1978թ.), «Թափոր» (1984թ.) և այլն։ Բանաստեղծի քնարերգությունը ինքնատիպ է. գույների մեջ տեսնում է հույզ, երաժշտական խազերի մեջ՝ ծիածանի երփներանգումներ, գծերի մեջ՝ իրերը, իրերի մեջ՝ շարժվող բնությունը և ապա այդ բոլորը կապում է իրար՝ մարդկային ապրումներն ու կյանքի երևույթները բացատրելու համար։ Հայերին ու Հայաստանն է երգել «Հայկական լեգենդ» բանաստեղծությունում, «Հնչյակներ գիշերային երկրի» սոնետներում և այլ գործերում։ Ֆրանսերեն է թարգմանել հայ բանաստեղծների մի շարք գործեր, կազմել ու խմբագրել է «Հայ պոեզիայի անթոլոգիա 5-րդ դարից մինչև մեր օրերը» (1975թ.)։ 1968-ից բազմիցս եղել է Հայաստանում։ 1986թ. արժանացել է ՀԳՄ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակի: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար