ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լեզվաբան

15 մարտ, 1924 - 17 դեկտեմբեր, 2001

Ծնվել է Հայաստանի Քարաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1938թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1941թ.՝ Գորիսի մանկավարժական ուսումնարանը, 1949թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1950-2001թթ դասավանդել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում: Զբաղվել է հայոց լեզվի քերականության և պատմության, հայերենի բառագիտության, բառարանագրության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ: Հրատարակել է «Արդի հայերենի կապերը» (1955թ.), «Մ.Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957թ.), «Խ.Աբովյանը և աշխարհաբարը» (1958թ.), «Հայերենի հարադիր բայերը» (1966թ.), «Գորիսի բարբառը» (1975թ.), «Ժամանակակից հայոց լեզու» (1990թ., 1993թ., 1997թ.), «Հայոց լեզվի քերականություն. ձևաբանություն» (2004թ.) աշխատությունները: Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» համաբարբառը (3 գիրք): 1967թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար