Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ԼԻՍԻՑՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում: Օպերային երգիչ Պավել Լիսիցյանի դուստրն է, երգչուհի Ռուզաննա Լիսիցյանի և դերասան Գերասիմ Լիսիցյանի քույրը: 1943թ-ից բնակվում է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, ապա` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի կամերային երգեցողության դասարանը: 1965թ-ից եղել է «Մադրիգալ» անսամբլի մեներգչուհի, ապա քրոջ հետ հանդես է եկել երաժշտական դուետով, որը մեծ ճանաչում է բերել ամբողջ Խորհրդային Միությունում: Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ բեմերում: 1990թ-ից դասավանդում է Մոսկվայի թատերական արվեստի ռուսական ակադեմիայում (2006թ-ից՝ պրոֆեսոր): Քրոջ և եղբոր հետ հիմնել է Պ.Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է բազմաթիվ համերգների, երեկոների կազմակերպմամբ: Եղել է մի շարք երաժշտական հեղինակավոր մրցույթների և փառատոների ժյուրիի անդամ: Պարգևատրվել է «Մոսկվայի 850-ամյակի» և «Մշակույթում ունեցած ավանդի համար» մեդալներով: 1979թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1987թ.՝ ժողովրդական, 1997թ.` Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար