Բագրատ Այվազյան

Արձակագիր

Արշակ Աթայան

Արձակագիր, բանաստեղծ

Սարգիս Քոչարյան

Բեմադրիչ, դերասան

Մարիա Ջրպետյան

Դերասանուհի

Գուրգեն Բորյան

Դրամատուրգ, բանաստեղծ

Անահիտ Սահինյան

Արձակագիր

Էդուարդ Ղազարյան

Միկրոքանդակագործ, ջութակահար

Մուրադ Հասրաթյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ստեփան Թոփչյան

Գրականագետ

Էդուարդ Խարազյան

Գեղանկարիչ

Վազգեն Համբարձումյան

Բանասեր, լեզվաբան

Կարինե Խալաթովա

Թարգմանիչ, լրագրող

Սամվել Մարության

Գեղանկարիչ

Լեո Լեո-Վարդանյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆ

Պատմաբան

15 ապրիլ, 1924 - 28 մարտ, 1998

Ծնվել է Նախիջևանի երկրամասի Շահկերտ գյուղում (այժմ՝ Ղազանչի, Ադրբեջանում): 1934թ. տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1945թ. ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ընդունվել համալսարանի ասպիրանտուրան` միջնադարյան հայոց պատմության մասնագիտացմամբ: 1946թ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում վարել է ասիստենտի պաշտոն: 1949թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել համալսարանի նույն ամբիոնում։ Դասավանդել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պատմություն և հայոց պատմության աղբյուրագիտություն։ Դասավանդել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: Զբաղվել է Հայաստանի միջին դարերի պատմության հարցերով։ Գրել է «Սոցիալական շարժումները Հայաստանում 5-րդ դարում» (1950թ.), «Պավլիկյան շարժումը Հայաստանում» (1953թ.), «Հայաստանը 7-9-րդ դարերում» (1968թ.) աշխատությունները, կազմել «Հայոց պատմության աղբյուրագիտություն» (1979թ.) բուհական ձեռնարկը, մասնակցել «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքերի (1963թ., 1975թ.) ստեղծմանը։ Նրա գրչին են պատկանում նաև 1987թ․ հրատարակված «Հայկական հնագրություն» բուհական դասագիրքը, որը նաև որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ գրչությամբ հետաքրքրվողների համար, ինչպես նաև 1993թ. հրատարակած «Հայոց պատմություն» դասագիրքը բուհ ընդունվողների համար: Թադևոս Հակոբյանի և Հովհաննես Բարսեղյանի հետ հեղինակել է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատությունը, որը հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։ 1965թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար