Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Պատմաբան

23 օգոստոս, 1930 - 19 օգոստոս, 2014

Ծնվել է Հայաստանի Ներքին Գյոզալդարա (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ) գյուղում: 1946թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1952թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Որպես պատմության ուսուցիչ աշխատել է Հայաստանի Նորատուս գյուղի ու Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքների դպրոցներում: 1958-76թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1976-89թթ՝ Երևանի պետական համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչը, 1980-84թթ՝ միաժամանակ, համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետի դեկանը, 1992-96թթ՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչը։ Աշխատությունները վերաբերում են Արևմտյան Հայաստանի 19-րդ դարի սոցիալ-տնտեսական կյանքի, հայ ազգային ազատագրական շարժումների և հայ հասարակական-քաղաքական հոսանքների պատմությանը։ «Արևմտահայերի սոցիալտնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870թթ» (1967թ.) աշխատության մեջ վերլուծել է արևմտահայերի քաղաքային կյանքը, ագրարային հարաբերությունները, պայքարը ազգային սահմանադրության ընդունման համար, լուսաբանել մասնավորապես 1862թ. Զեյթունի ապստամբության պատմությունը, նրա միջազգային արձագանքները։ «Հայ հասարակական-քաղաքական շարժումները 19-րդ դարի 50-60-ական թվականներին և Ռուսաստանը» (1979թ., ռուսերեն) աշխատության մեջ այլ հարցերի կողքին տվել է արևմտահայերի ազատագրման՝ նրանց նշած ուղիները։ Համահեղինակ է ՀՀ ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմության» 4-րդ և 5-րդ, «Հայ նոր գրականության պատմության» 2-րդ և 3-րդ հատորների։ Հրատարակվել են նաև նրա «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890-1922թթ» (2 հատոր, 2004թ., 2007թ.), «Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը» (2012թ.), «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ» (2012թ.) գրքերը: 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1971թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար