Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ

Պատմաբան, եկեղեցական գործիչ

845 - 929

Ծնվել է Այրարատի Դրասխանակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): 898թ-ից եղել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Կրթությունն ստացել է Սևանա կղզու վանքում, իր ազգական Մաշտոց կաթողիկոսի մոտ (որին և հաջորդել է հետագայում): 908թ., Հայաստանի վրա Ատրպատականի ամիրա Յուսուփի արշավանքը կանխելու նպատակով, Սմբատ Ա-ի հրահանգով մեկնել է Ատրպատական՝ Յուսուփի հետ բանակցելու, սակայն ձերբակալվել և բանտ է նետվել: Բանտից փախել և անցել է Աղվանք, Վրաստան, ապա վերադարձել է Հայաստան և հաստատվել Տարոնում: Սմբատ Ա-ի մահից հետո, 914թ. բյուգանդական պատրիարք Նիկողայոսը բարեկամական նամակ է հղել նրան, առաջարկելով Բյուզանդիայի հետ Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի միասնության ծրագիր: Նա չի մեկնել Կ.Պոլիս (որտեղ բանակցությունների համար Աշոտ Երկաթ թագավորի հետ հրավիրված էր նաև ինքը): Հաստատվել է Դվինում, ապա խույս տալով արաբ զորապետ Նըսըրի հալածանքներից, անցել է Սևանա կղզի, ապա՝ Բյուրական, Բագարան: Կաթողիկոսանիստ Դվինը Նըսըրի կողմից գրավվելուց հետո ընդունել է Վասպուրականի Գագիկ թագավորի հրավերը և 927թ. մեկնել Վասպուրական: Նրանց պահպանվել է երկու աշխատություն. «Շարք կաթողիկոսացն Հայոց» և «Պատմութիւն Հայոց»: Առաջինը Հայոց կաթողիկոսների ցանկն է՝ սկզբից մինչև իր ժամանակը, կենսագրական համառոտ տվյալներով: Առավել արժեքավոր է նրա «Պատմութիւն Հայոց»-ը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը՝ նախնական ժամանակներից մինչև 924թ.: Այն բաղկացած է առաջաբանից, բուն նյութից և վերջաբանից: «Պատմութիւն Հայոց»-ը չի բաժանված մասերի ու գլուխների: Մինչև 9-րդ դարի կեսերի մասին եղած տեղեկությունները վերցրել է ուրիշ պատմիչներից (այստեղ կան տվյալներ, որոնք ոչ մի աղբյուրում չեն հանդիպում): Հատկապես արժեքավոր է երկի՝ 9-րդ դարի 2-րդ կեսից հետո ընդգրկող մասը, որը գրել է անցքերին մոտիկից հաղորդակից, հաճախ մասնակից լինելով: Հանգամանորեն պատմում է Սմբատ Ա-ի և Աշոտ Երկաթի թագավորության շրջանում կատարված դեպքերի, Յուսոսիի արշավանքների, դրանց քաղաքական և տնտեսական ծանր հետևանքների, Սմբատ Ա-ի նահատակման, ժողովրդի ծանր վիճակի, Աշոտ Երկաթի ջանքերով երկրի ազատագրման և հարակից անցքերի մասին: Գրել է ճարտասանական հնարներով: Ուշագրավ տեղեկություններ կան նաև 10-րդ դարի սկզբին Այրարատում ծավալված գյուղացիական շարժումների (որոնք դատապարտում է, ելնելով ֆեոդալական դասակարգի շահերից), ինչպես նաև բախտակից վրացի և աղվան ժողովուրդների մասին: Իր աշխատության մեջ հորդորում է միաբանվել, դրվատում հայրենասեր գործիչներին, դատապարտում երկպառակությունները: Նրա պատմությունը լույս է տեսել ֆրանսերեն (1841թ.) և վրացերեն (1965թ.) թարգմանությամբ: Մահացել է Վասպուրականում (այժմ՝ Թուրքիայում):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար