Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ ՔԹՌԵՇԵՆՑ

Տպագրիչ, մշակութային, եկեղեցական գործիչ

1610 - 1660

Ծնվել է Նոր Ջուղայում (Իրանում): Սովորել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում՝ աշակերտելով Խաչատուր Կեսարացուն: Աշխատել է վերջինիս կողմից 1636թ. հիմնադրված տպարանում, մասնակցել Նոր Ջուղայում 1638թ. լույս տեսած առաջին հայերեն գրքի՝ Սաղմոսարանի և երկրորդ գրքի՝ մեծածավալ Հարանց վարքի տպագրությանը: 1639թ. մեկնել է Իտալիա՝ տպագրական գործում կատարելագործվելու և հայերեն տպատառեր ու տպագրական սարքավորում ձեռք բերելու համար: Հռոմում տեղի վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն տպատառեր, պատկերների տպատախտակներ և այլն ու մեկնել Լիվոռնո, 1644թ. լույս է ընծայել Սաղմոսարան: Տպարանը տեղափոխ ել է Նոր Ջուղա, այստեղ 1647թ. տպագրել է Ազարիայի Պարզատումարը: Տեղեկություն կա, որ սկսել է Աստվածաշնչի տպագրությունը (առաջին), բայց անավարտ է թողել: Նրա տպատառերի և տպատախտակների մի մասը պահպանվել է (Նոր Ջուղայի հայկական թանգարան): 1660-ական թվականների 2-րդ կեսին մեկնել է Էջմիածին, ձեռնադրվել եպիսկոպոս և նշանակվել Ջուղայի (հին) առաջնորդ, որտեղ և նահատակվել է՝ մի հայ աղջկա առևանգչի ձեռքից փրկելու պատճառով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար