
Ավետիս Խորասանճյան
Երաժշտագետ

Բարսեղ Աբովյան
Դերասան

Եղիա Սիրվարդ
Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան
Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր
Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան
Բանաստեղծ

Նինա Գարսոյան
Պատմաբան, արևելագետ

Անժելա Աթաբեկյան
Քանոնահար

Մարիամ Պետրոսյան
Հաղորդավար

Էռնեստ Դուլգարյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Դանիելյան
Դերասանուհի

Անահիտ Առուշանյան
Դաշնակահար
ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ

Ծնվել է 1955թ. հունիսի 16-ին, Երևանում: Գեղանկարիչ Սուրեն Պիպոյանի դուստրն է: Ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1971-73թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1972-77թթ ուսանել է ճարտարապետություն Երևանի ճարտարագիտական համալսարանում: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա: Սիրում է միջնադարյան աշխարհիկ երգեր, որի հիման վրա ստեղծել է ժամանակակից նոր մեղեդիներ: Թողարկել է «Լիալուսին» (1999թ.), «Քաղաքի մեկ օրը» (2003թ.), «Կապույտ ծաղիկ» (2006թ.), «Նավ» (2012թ.), «Ընտրյալ երգեր Կոմիտասից, Կարաոկե» (2013թ.) ձայնասկավառակները և մեկ ձայնասկավառակ Ռուբեն Հախվերդյանի հետ (1999թ.): Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 1999թ. և 2003թ. Լոս Անջելեսում արժանացել է «Ժամանակակից ալտերնատիվ ալբոմ» մրցանակին: 2004թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Հեղինակային երգի լավագույն ալբոմ» մրցանակը: 2018թ-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է: