Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ

Երգչուհի, երգահան

Ծնվել է 1955թ. հունիսի 16-ին, Երևանում: Գեղանկարիչ Սուրեն Պիպոյանի դուստրն է: Ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1971-73թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1972-77թթ ուսանել է ճարտարապետություն Երևանի ճարտարագիտական համալսարանում: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա: Սիրում է միջնադարյան աշխարհիկ երգեր, որի հիման վրա ստեղծել է ժամանակակից նոր մեղեդիներ: Թողարկել է «Լիալուսին» (1999թ.), «Քաղաքի մեկ օրը» (2003թ.), «Կապույտ ծաղիկ» (2006թ.), «Նավ» (2012թ.), «Ընտրյալ երգեր Կոմիտասից, Կարաոկե» (2013թ.) ձայնասկավառակները և մեկ ձայնասկավառակ Ռուբեն Հախվերդյանի հետ (1999թ.): Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 1999թ. և 2003թ. Լոս Անջելեսում արժանացել է «Ժամանակակից ալտերնատիվ ալբոմ» մրցանակին: 2004թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Հեղինակային երգի լավագույն ալբոմ» մրցանակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար