
Գերգե Ասաքի
Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց
Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան
Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս
Արձակագիր

Արտակ Դարբինյան
Հրապարակագիր, լրագրող

Արշավիր Խոնդկարյան
Թարգմանիչ

Հովհաննես Թադևոսյան
Գեղանկարիչ

Սարմեն
Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև
Թատերագետ, թատերական քննադատ

Ալեքսանդր Փաշայան
Լեզվաբան

Լուսին Ամարա
Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գալուստ Գալոյան
Պատմաբան

Գագիկ Հովունց
Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան
Գեղանկարիչ

Բելլա Եսաջանյան
Լեզվաբան

Վերժինե Սվազլյան
Ազգագրագետ, բանահավաք

Գևորգ Մուրադյան
Դիրիժոր

Գայանե Զախարյան
Դերասանուհի

Տիգրան Սանոյան
Թմբկահար

Ալինա Կիրակոսյան
Երգչուհի

Պայքար Չախոյան
Թմբկահար
ԷԴՈՒԱՐԴ ՀՅՈՒՐՄՅՈՒԶՅԱՆ

22 հունվար, 1799 - 26 հոկտեմբեր, 1876
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է թարգմանիչ, եկեղեցական, մշակութային գործիչ Գևորգ Հյումյուզյանի եղբայրը: Եղել է հայկական կլասիցիզմի ներկայացուցիչ: Կրթությունն ստացել է Վենետիկում: 1819թ-ից եղել է Մխիթարյան միաբանության անդամ, 14 տարի՝ միաբանության գործակալը Հռոմում: Շուրջ 30 տարի ուսուցիչ, ապա վերակացու է եղել Հռոմի հայկական վարժարանում: Նրա «Առձեռն ճարտասանութիւն» (1839թ.) և «Առձեռն բանաստեղծութիւն» (1839թ.) աշխատությունները հայ պոեզիայի և հռետորական խոսքի օրինաչափությունները բացահայտելու առաջին փորձերը եղան: «Բուրաստանք» չափածո գործում (1851թ.), Վիրգիլիոսի «Մշակականք»-ի հետևությամբ, նկարագրել է Հայաստանի բուսական աշխարհը: Գրել է նաև երգ, ներբող, ուղերձ, մշակել Աստվածաշնչից վերցված դրվագներ, որոնց մի մասը տպագրվել է «Բազմավեպ»-ում (երբեմն Վրույր, Վրույր Որմզդանեան կեղծանուններով): Մեծ դեր է խաղացել հայոց լեզուն (գրաբարը) օտարամուծություններից մաքրելու գործում («Դուռն քերականութեան հայկազնեան լեզուի», 1833թ., «Քերականութիւն գործնական, քիչ ատենի մէջ շարադրութեան վարժելու համար», 1836թ. և այլն): Հեղինակել է «Ցաւարտ տպագրութեան մեծի հայ բառագրոց» (1838թ.), «Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք...» (1840թ.), «Մաղթանք չափաւ» (1843թ.), «Առակացն գիրք երկեակ» (1865թ.), «Ծաղկաքաղ քերթուածք» (1878թ.) և այլ աշխատություններ: Ունի նաև տեսական-աստվածաբանական գործեր: Թարգմանել է Վ.Ալֆիերիի, Ա.Մանցոնիի, Պ.Մետաստազիոյի, Պ.Վիրգիլիոսի, Վ.Մոնտի, Ժ.Ռասինի ստեղծագործություններից: Մահացել է Հռոմում: