
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1987թ. դեկտեմբերի 7-ին, Երևանում: Երգահան, դաշնակահար Վահրամ Պետրոսյանի կինն է: 2002թ. ավարտել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, 2005թ.` Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժինը: 2011թ. ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: 2007թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» երաժշտական նախագծին և դուրս եկել եզրափակիչ: 2008թ. մասնակցել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Մասնակցել է բազմաթիվ այլ մրցույթների, փառատոների ու հեռուստանախագծերի և արժանացել առաջատար մրցանակների՝ :Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» (2008թ.), «Տարվա լավագույն երգչուհի» (2010թ.), «Տարվա լավագույն սաունդթրեք» (2010թ.), Մոսկվայի «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» (2013թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» (2014թ.) և այլն: 2008թ. հայկական մշակույթը ներկայացրել է Պրահայի, 2010թ.` Շանհայի «Էքսպո» փառատոների ժամանակ: 2011թ. մասնակցել է «Գոլդեն Տալանտ» երաժշտական մրցանակաբաշխությանը և արժանացել է «Լավագույն վոկալիստ» մրցանակին: Թողարկել է «Նրան» (2011թ.), «The Best» (2012թ.), «Լիլիթ Հովհաննիսյան» (2013թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ: Հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում և բազմաթիվ երկրներում: Երգացանկից առավել հայտնի են «Ոչ ոչ» (2011թ.), «Հետ չգաս» (2011թ.), «Ինչու եմ քեզ սիրում» (2011թ.), «Իմ սրտին ասա» (2012թ.), «Թե աղջիկ լինեիր» (2012թ.), «Գնչու» (2013թ.), «Քեզ խաբել եմ» (2014թ.), «Ինձ չսպանես» (2014թ.), «Իմ տիկնիկն ես» (2015թ.), «Մեքսիկական» (2015թ.), «Երես չթեքես» (2015թ.) կատարումները: