Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԴԻՇԴԻՇՅԱՆ

Պրոդյուսեր

Ծնվել է 1959թ. մարտի 15-ին, Ռուսաստանի Կազան քաղաքում։ 1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որից հետո յոթ տարի աշխատել է իր մասնագիտությամբ: 1988թ. հիմնել է Երևանում ճարտարապետաշինարարակնա նախագծման համար ընկերություն։ 1991թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 1995թ. հիմնել է ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» կինոպրոդյուսերական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն է եղել մինչև 2011թ.։ 2011թ. ստեղծել է «Մարս Մեդիա Էնթերթեյմենթ» կինոընկերությունը, որի գործունեության հիմնական ուղղությունը կինոն ու հեռուստատեսությունն են։ Նրա ղեկավարությամբ 2010թ. «Ցենտրալ պարտներշիպ» ընկերությունը ընդգրկվել է ութ ստուդիաների ցուցակում, որոնք 2010-11թթ տացել են պետական աջակցություն՝ ֆիլմերի արտադրության համար։ 2009թ. ընկերությունը դարձել է «Փարամաունթ» ամերիկյան կինոընկերության պաշտոնական մատակարարը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում: 2010թ. և 2011թ. ընկերությունը դարձել է ռուսական կինոշուկայի առաջատար։ 1998-2011թթ եղել է 137 նախագծերի պրոդյուսեր, այդ թվում՝ 45 լիամետրաժ ֆիլմեր (ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար եկամտով), 72 հեռուստատեսային սերիալներ (հեռարձակված 685 ժամ), 20 հեռուստատեսային լիամետրաժ ֆիլմեր։ 2012թ. «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ նոմինացված ֆիլմերից երկուսի պրոդյուսերը նա է եղել, որոնք ներկայացվել են տասնմեկ անվանակարգերում և մրցանակներ են ստացել նրանցից հինգում («Երկու օր», «Տուն»): 2005թ. «Ֆորբս» ամսագրի վարկանշով պրոդյուսերը հայտնվել է Ռուսաստանի ամենահեռանկարային կինոպրոդյուսերների հնգյակում։ 2007թ. արժանացել է «Տարվա պրոդյուսեր» կոչման և «Գրան Պրի» մրցանակի՝ «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր» իր կինոհեռուստաինդուստրոյում կատարած ներդրումի համար: «Բլոկբաստեր» մրցանակաբաշխության ժամանակ, որը տրվում է կինոբիզնեսի ոլորտում։ 2010թ. «GQ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա պրոդյուսեր»։ 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար