Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հաղորդավար, դերասան, դրամատուրգ

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 12-ին, Երևանում: Սովորել է Երևանի Վ.Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցում, 1965-69թթ՝ Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետում, 1976-80թթ՝ Մոսկվայի արվեստի հեռակա համալսարանի դերասանական ֆակուլտետում, 1979-81թթ՝ Հայաստանի ԿԿ-ին կից մարքսիզմ-լենինիզմի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 1969թ. առաջին հեռուստաելույթով հանդես է եկել «Միացրեք 13-րդ ալիք» ծրագրի մեջ (առաջին ՈՒՀԱ-ն հայկական հեռուստաեթերում), որտեղ եղել է ծրագրի հեղինակներից և գլխավոր դերակատարը: 1969-71թթ որպես դերասան հանդես է եկել Երևանի դրամատիկական թատրոնում: 1971թ-ից աշխատել է Հայաստանի հեռուստատեսությունում, սկզբում որպես խմբագիր, ապա՝ ավագ խմբագիր, բաժնի վարիչ, մեկնաբան էլիտար խմբագրություններում՝ խորհրդային բանակի զինվորների համար, Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսության «Время» ծրագրում, հեռուստաթատրոնում («Մանրապատումների թատրոն»), փոխնակային հաղորդումների, արվեստի բաժիններում, «Նորք» հեռուստաընկերությունում: 1979-85թթ միաժամանակ պատրաստել է հայկական ռադիոյի «Երգիծական մանրապատումներ և հումոր» ամենօրյա ծրագիրը (խմբագիր, հեղինակ, ռեժիսոր, դերասան): Այդ շարքի հիման վրա ստեղծվել է համերգային ծրագիր և առաջին անգամ Հայաստանի ռադիոյի պատմության մեջ հաղորդաշարը դուրս է եկել մեծ բեմ (հեղինակ, դերակատար): Հեղինակել և թարգմանել է բազմաթիվ հաղորդումներ, երգիծական ծրագրեր, հեռուստապիեսներ: Վարել է «Եթեր-40», «Կադրում և կադրից դուրս», «Նախաբեմ», «Հումորի բանկ» հեղինակային ծրագրերը: Հանդես է եկել նաև մի շարք հաղորդումների և հեռուստաներկայացումների բեմադրիչ: Ստեղծել է «Սատիրայի թատրոններ Ուսուցչի տանը» (1984թ.), «Երիտասարդության պալատում» (1986-1988թթ.) նախագծերը: Նրա «Եղևնու այցը» պիեսը բեմադրվել է Լենինականի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) պետական թատրոնում (1986թ.), իսկ «Երջանկության թռչունը» (համահեղինակ՝ Կ.Մանանդյան)՝ Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում (2005թ.): Նրա հոդվածները, ակնարկները, ռեպորտաժները, հումորեսկները, պատմվածքները տպագրվել են միութենական և հանրապետական մամուլի էջերում, հաղորդվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Հեղինակել է «Միացրեք 13-րդ ալիքը», «Ասմունքի արքա» (նվիրված Վլադիմիր Աբաջյանին), գրքերը, հրատարակել է հոր՝ Աշոտ Ղազարյանի «Դեպի փրկություն» հիշողությունների գիրքը: 1991թ-ից Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանում դասավանդում է էթիկա, էսթետիկա, հռետորական արվեստ և դրամատուրգիա: Հիմնադրել և ղեկավարում է ճեմարանի դրամատիկական ստուդիան, որտեղ բեմադրվել են բազմաթիվ գրողների ստեղծագործություններ, իսկ 2010թ. թատերախումբը մասնակցել է Մոսկվայի «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթին և մի քանի անգամ արժանացել դափնեկրի կոչման: 2001թ-ից դասավանդել է ռադիո և հեռուստաժուռնալիստիկա «Մենեջմենթ», «Գալիք» և «Գլաձոր» համալսարաններում: 2004-10թթ «Կենտրոն» հեռուստատեսությունում վարել է «Օթյակ» հեղինակային ծրագիրը: Հայաստանի թատերական գործիչների և ժուռնալիստների միությունների անդամ է, ինչպես նաև «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիաի հիմնադիրներից, եղել է «Նախաբեմ»-ի վարչության անդամ, փոխնախագահը, այնուհետև՝ նախագահը։ Արժանացել է Ա.Շիրակացու անվան ճեմարանի «Ամբասիր ծառայության համար» մեդալի, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և պատվոգրի, 2015թ.՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար