Գևորգ Աքիմյան

Թարգմանիչ

Ջավախեցի

Արձակագիր, լրագրող

Ֆրունզե Ելանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արտավազդ Փելեշյան

Կինոռեժիսոր

Արասի Բալաբանյան

Դերասանուհի

Ռաֆայել Գասպարյանց

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Գրիգոր Մարիկյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Շմավոն Շմավոնյան

Գեղանկարիչ

Աշոտ Ազատյան

Գեղանկարիչ

ԴերՀովա

Կոմպոզիտոր

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող

14 օգոստոս, 1852 - 11 հոկտեմբեր, 1900

Գայանե Մատակյան

Ծնվել է Թիֆլիսում: Կրթությունն ստացել է ընտանիքում, ապա՝ տեղի ֆրանսիական պանսիոնում: 1871-78թթ դասավանդել է Թիֆլիսի Գայանյան դպրոցում, իսկ 1878-80թթ որպես տեսուչ աշխատել Քութայիսի հայոց երկսեռ դպրոցներում: 1881թ. Շվեյցարիայի Ժնև քաղաքում ուսումնասիրել է նախադպրոցական դաստիարակության տեսական և գործնական հարցերը: 1882թ. Թիֆլիսում հիմնել է «Ֆրեբելյան ընկերություն»-ը, միաժամանակ ստանձնել Ջրկինենց եկեղեցուն կից առաջին հայկական մանկապարտեզի ղեկավարությունը: Որպես օրիորդաց դպրոցների տեսչուհի հրավիրվել է Երևան, հիմնել առաջին մանկապարտեզը (1883թ.): Ամուսնու (իրավաբան Հայկ Մատակյան) մահից հետո մեկնել է Կ.Պոլիս (1887թ.) և բացել ծաղկոցներ հայկական թաղերում, կազմակերպել է կիրակնօրյա միամյա դասընթացներ, որոնք հետագայում դարձել են աղջիկների կիրակնօրյա վարժարան: Ֆրանսերենից թարգմանել է Ա.Վիլիենի «Համառոտ պատմություն ֆիզիկական աշխարհագրության» (1872թ.) դասագիրքը: Նախադպրոցական դաստիարակությանը նվիրված բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել Կ.Պոլսի «Հայրենիք» պարբերականում: Նրա մասին նյութեր են պահպանվում Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքի Ֆրեոբելի անվան թանգարանում: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար