Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմաբան, հրապարակախոս

11 հուլիս, 1876 - 29 դեկտեմբեր, 1937

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Հայտնի է եղել նաև «Վարդ Շահենի» անունով: Սովորել է 1890-ական թվականներին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1904թ. ավարտել է ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1905թ. պաշտպանել է «Հայերի և ֆրանկների հարաբերությունները Լևոն Բ-ի իշխանության օրոք 11թթ» դիսերտացիան և ստացել Վիսկոնսիի համալսարանի պրոֆեսորի կոչում: Դիսերտացիան հրատարակվել է 1905թ., անգլիական «Արմենիա» պարբերականում: 1907թ. Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը: 1908թ., որպես «Նյու Յորք իվնինգ փոստ»-ի թղթակից մեկնել է Թուրքիա, հասարակական-կրթական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում: 1912թ. ստանձնել է Էրզրումի Սանասարյան վարժարանի տեսչի պաշտոնը: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ անցել է Ռումինիա, ապա՝ Ռուսաստան: Թիֆլիսում աշխատակցել է «Մշակ»-ին, զբաղվել գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով: 1922-27թթ եղել է «Արև» (Կահիրե) օրաթերթի խմբագրապետը: 1927թ. բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում: 1928թ. դասավանդել է Երևանի պետական համալսանում (1928թ-ից՝ պրոֆեսոր), միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդ»-ի պատասխանատու քարտուղարը Հայաստանում և ֆոնդի միջոցներով կազմակերպել տպարան ու հրատարակչություն: Նրա գիտական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են Հայաստանի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին: Գրել է հրապարակախոսական երկեր, որոնցում քննադատել է գերմանական իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917թ., «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918թ.): Հրատարակել է նաև ընդհանուր պատմության ու քաղաքացիական կրթության ձեռնարկներ, գեղարվեստական գործեր («Պատկերներ մեր կյանքեն», 1899թ. և այլն): 1935թ-ից եղել է Հայաստանի պատմության և գրականության ինստիտուտի իսկական անդամ: 1937թ. դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել: 1954թ. հետմահու արդարացվել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար