ՍԻՄԵՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Գրականագետ

19 հուլիս, 1880 - 15 հունվար, 1942

Ծնվել է Ելիզավետպոլում (այժմ՝ Գանձակ): 1899թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1902-07թթ բարձրագույն կրթություն է ստացել Շվեյցարիայում: 1922-24թթ Վիեննայում, ապա Բեռլինում խմբագրել է «Արեգ» գրական-գեղարվեստական հանդեսը: 1924թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1929-31թթ եղել է արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը, 1931-38թթ՝ պատմագրական ֆակուլտետի դեկանը (1929թ-ից՝ պրոֆեսոր): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Լույս են տեսել նրա «Շիրվանզադե» (1911թ.), «Արփիար Արփիարյան» (1922թ.), «Հերանուշ Արշակյան» (1922թ.), «Պետրոս Դուրյան» (1922թ.), «Վահան Տերյան» (1923թ.), «Եղիշե Չարենց» (1924թ.) մենագրությունները: Հեղինակել է արտասահմանյան գրողներին նվիրված աշխատություններ («Ռոմեն Ռոլան: Հանրի Բարբյուս», 1922թ., «Ստեֆան Ցվայգ: Անդրեաս Լացկո», 1923թ., «Լեսինգ», 1937թ.): Գրել է «Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն» (համահեղինակ՝ Հ.Մամիկոնյան, 1933-36թթ) և «Եվրոպական գրականության պատմության գլխավոր էջեր» (մաս 1-2, 1936թ.) բուհական դասագրքերը: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, 1938թ. անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել: 1954թ. արդարացվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար