ԼԻԼԻ ՉՈՒՔԱՍԶՅԱՆ

Օպերային երգչուհի

1 օգոստոս, 1921 - 9 ապրիլ, 2012

Ծնվել է Չիկագոյում: Մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ: Աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին: 1950-ականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959թ. հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում: 1961թ. կոմպոզիտոր Ջանկառլո Մենոտտին երգչուհուն հրավիրել է երգելու Իտալիայի Ապոլետոյի փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962-86թթ եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, 1980-ականների վերջից՝ խորհրդատու: Դասավանդել է Յեյլի համալսարանում: Կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս), «Տրուբադուր» (Ազուչենա), Մենոտտիի «Մեդիում» (Ֆլորա), Սանսի «Սամսոն և Դալիլա» (Դալիլա) և այլն: Համերգներով ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լ.Ստոկովսկի, Լ.Բեռնստայն, Հ.Կարայան) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Բախ, Շուբերտ, Բրամս) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր՝ Բախի պասսիոններ, կանտատներ, օրատորիա, Հենդելի «Մեսսան», Մոցարտի, Վերդիի «Ռեքվիեմ», Պերգոլեզիի և Ռոսսինիի «Ստաբատ մատեր» և այլն: Կատարել է նաև հայկական երգեր (Կոմիտասի «Կռունկ», Ա.Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն): 1967թ. հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, որտեղ կատարել է Փառանձեմի (Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»), Ամներիսի (Ջ.Վերդիի «Աիդա») դերերգերը: 1978թ. Վաշինգտոնում` Սպիտակ Տանը, երգել է հայերեն: 1981թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Պ.Ադամյանի անվան մրցանակին, 2002թ.՝ Յեյլի համալսարանի «Սանֆորդի» մեդալի: Մահացել է ԱՄՆ-ի Բրանֆորդ քաղաքում:


ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար