Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՎԱՀԱՆ ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ

Արծաթագործ

27 մայիս, 1880 - 12 փետրվար, 1967

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սովորել է Վանում՝ հայտնի վարպետ Գրիգոր Շալջյանի մոտ: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Երևան, եղել «Վան» արծաթագործական միավորման հիմնադիրներից: Առավելապես աշխատել է մանրարուրք տեխնիկայով: Աշխատանքներից են՝ «Մրգաման» (1948թ., Ազգագրության պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ), «Կոնյակի սպասք» (1949թ., Հայաստանի պատմության թանգարան, Երևան), «Խաղաղության առագաստանավը» (1950թ., Հեղափոխության թանգարան, Մոսկվա), սկահակ «Հոբելյանական» (1951թ., Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա), կարաս «Առատություն» (1953թ., Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան, Երևան): Ցուցադրվել է հանրապետական և միջազգային պատկերահանդեսներում: 1962թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար