Ցոլակ Ղանդիլյան

Գրաֆիկ, ծաղրանկարիչ

Մարթեն Յորգանց

Երգիչ, երգահան

Մկրտիչ Գդլյան

Քանդակագործ

Մարիամ Ղազարյան

Դերասանուհի

Կարինե Խոդիկյան

Արձակագիր, դրամատուրգ

Հուսիկ Արա

Բանաստեղծ

Գարո Թավիջյան

Թմբկահար, դաշնակահար

Աննա Այվազյան

Օպերային երգչուհի

Մերի Մովսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀՐԱՉ ԵՐՎԱՆԴ

Հրապարակագիր

21 մայիս, 1885 - 12 սեպտեմբեր, 1968

Նշան Յաղուբյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Հաճախել է տեղի Ազգային Կեդրոնական վարժարան, աշակերտել Թլկատինցուն, ապա երկու տարի սովորել «Եփրատ» քոլեջում: 1903թ. թուրքական կառավարությունը Թլկատինցուն և Ռուբեն Զարդարյանին ձերբակալել է, իսկ Հրաչ Երվանդը փախել է Արմաշ, որտեղից էլ տեղափոխվել Նյու Յորք: 1912թ. ավարտել է Բոստոնի (ԱՄՆ) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո վերադարձել է Կ.Պոլիս: 1915թ. ապրիլի 24-ին Կ.Պոլսում պատահաբար փրկվել է ձերբակալությունից և Հայոց ցեղասպանությունից ու իբրև ամերիկյան քաղաքացի, դեսպան Հենրի Մորգենթաուի աջակցությամբ, վերադարձել Բոստոն, որտեղ հասարակական լայն գործունեություն է ծավալել (կամավորական շարժման կազմակերպում, հանգանակություն հօգուտ աղետյալների և այլն): 1921թ. վերադարձել է Կ.Պոլիս և եղել վերակազմյալ Հնչակյան (1921թ-ից՝ Ռամկավար ազատական) կուսակցության անդամ: Հրատարակել և խմբագրել է «Ձայն հայրենյաց», «Պահակ», «Արոր», «Ժողովրդի ձայն», «Պայքար» պարբերականները: 1923թ-ից շրջագայել է հայ գաղթավայրերով (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Հնդկաստան, Բիրմա, Ինդոնեզիա, Բալկանյան երկրներ և այլն): Երկու անգամ (1926թ. և 1934թ.) այցելել է Հայաստան: Նպաստել Է սփյուռքահայությանը մայր հայրենիքին կապելու գործին: Մահացել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար