Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԵՂԻԱ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

Հրապարակագիր, հայագետ

31 հուլիս, 1886 - 13 նոյեմբեր, 1949

Եղել է իրավաբանության դոկտոր: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո հաստատվել ու գործել է Հունգարիայի Գյոդեոլեո քաղաքում: Հիմնադրել և խմբագրել է «Գյոդեոլեոյի լրագիր» թերթը, աշխատակցել սփյուռքահայ և հունգարական մամուլին: Գրել է հայերեն և հունգարերեն: Հայագիտության համար արժեքավոր են նրա «Հայաստանի ժողովուրդը» (1934թ., հունգարերեն), «Երկրի հայերը հայրենիքի պաշտպանության մեջ» (1940թ., հունգարերեն) աշխատությունները: Առաջինում տվել է հայ ժողովրդի ու մշակույթի ընդհանուր պատմությունը, երկրորդում բացահայտել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներում հայերի խաղացած դերը: «Ընտիր էջեր հայ գրականությունից» (1942թ., հունգարերեն) երկում շարադրել է հայ գրականության 5-19-րդ դարերի համառոտ պատմությունը: Մահացել է Գյոդեոլեո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար