Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատմաբան, պետական գործիչ

17 հունիս, 1887 - 30 հունիս, 1972

Ծնվել է Շուշիում: Եղել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի ամուսինը: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում, ապա ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Բարձրագույն կրթությունն ստացել է Գերմանիայում (սովորել է Ենայի, Հալլեի, Մյունխենի համալսարաններում), որտեղ մասնագիտացել է փիլիսոփայության, տնտեսագիտության մեջ և հիմնավոր տիրապետել գերմաներեն, ֆրանսերեն ու լատիներեն լեզուներին: 1904-06թթ եղել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության (ՍԴԲՀԿ), 1906թ-ից՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ։ 1913թ. վերադարձել է Անդրկովկաս և դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում, 1914-17թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման և անցկացման տարիներին հեղափոխական-քաղաքական աշխատանք է կատարել Անդրկովկասում: 1917թ. Շուշիում հրատարակել է «Նեցուկ» թերթը: 1917-18թթ աշխատել է Բաքվի սովետի կուլտուր-լուսավորական, ապա Բաքվի կոմունայի լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժիններում: Կոմունայի անկումից (1918թ.) հետո մեկնել է Մոսկվա, Ազգությունների գործերի ժողկոմատում ղեկավարել Հայկական գործերի կոմիսարիատի գրական-հրատարակչական բաժինը, միաժամանակ հայ ժողովրդի պատմություն դասավանդել Լազարյան ճեմարանում (1918-19թթ, պրոֆեսոր): 1920թ. Դոնի Ռոստովում խմբագրել է «Բանվորի կռիվ» թերթը: Նույն թվականի հոկտեմբերին Բորիս Լեգրանի գլխավորած Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության կազմում ժամանել է Հայաստան: 1920թ. մասնակցել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը, 1921թ.՝ քաղաքացիական կռիվներին: 1920-21թթ եղել է նորաստեղծ Խորհրդային Հայաստանի առաջին լուսավորության ժողկոմը (մշակույթի նախարար), 1922-27թթ՝ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը: Այդ տարիներին նա մեծ աշխատանք է կատարել ավերված երկրի ժողտնտեսության վերականգնման, խորհրդային դպրոցի ստեղծման, Երևանի համալսարանի հիմնադրման, Հայաստանից դուրս գտնվող խոշոր հայագետներին, արվեստի ու գրականության գործիչներին մայր հայրենիքում համախմբելու գործում: Նա է ստորագրել հայոց լեզուն հանրապետությունում պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակչություն կազմակերպելու, մշակութալուսավորական ինստիտուտի ստեղծման, Երևանի համալսարանի կազմակերպման, մշակութապատմական ինստիտուտի ստեղծման, Երևանի հեղափոխական թանգարանի հիմնադրման և այլ դեկրետներ։ 1921-26թթ դասախոսել է Երևանի համալսարանում: 1928թ. տեղափոխվել է Մոսկվա և շուրջ մեկ տասնամյակ գիտամանկավարժական աշխատանք կատարել Մարքսի-Էնգելսի, ԽՍՀՄ Ազգությունների ինստիտուտներում: 1936-37թթ եղել է ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալը: Ստալինյան ռեպրեսիաների տարիներին (1937թ.) անհիմն բռնադատվել է, վերապրել աքսորը, 1943թ. բանտից ազատվել է, 1954թ. վերջնականապես արդարացվել: Նույն թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում, 1961թ-ից մինչև իր կյանքի վերջը ղեկավարել է նոր պատմության բաժինը: 1956թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Երկարատև ու արգասավոր գիտական գործունեություն է ծավալել: 1913թ. Մյունխենում գերմաներեն լույս է տեսել նրա առաջին աշխատությունը՝ «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը»: Առաջինն էր խորհրդահայ պատմաբաններից, որ անդրադարձել է 1920թ. Մայիսյան ապստամբության պատմությանը: Հայաստանում խորհրդային կարգերի հաղթանակի և մարքս-լենինյան ուսմունքի գաղափարական հակառակորդների դեմ պայքարի հարցերին են նվիրված 1920-ական թվականների նրա գրած բազմաթիվ հոդվածներն ու գրքույկները («Մեր հեռանկարները և լենինիզմը», 1926թ., «Համազգային կրիզիսը», 1925թ., «Դաշնակցության առիթով», 1929թ., «Դաշնակցությունը և պատերազմը», 1924թ.) և այլն: Գիտական բարձր մակարդակով են գրված նաև միջնադարյան Հայաստանի պատմամշակութային խնդիրներին նվիրված «Մաշտոցյան գրերի պատմական նշանակությունը» (1962թ.), «Թոնդրակյան շարժումը Հայաստանում» (1954թ., ռուսերեն) հոդվածները, «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955թ.) և այլ ուսումնասիրություններ: Տասնյակ տարիների իր անխոնջ պրպտումները նա ընդհանրացրել է «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ.1-2, 1957-59թթ) աշխատության մեջ, որտեղ բացահայտել է հայ ազատագրական մտքի դեգերումները, նրա էությունն ու նպատակադրումը, կրած փոփոխությունները և սոցիալական միջավայրը: Մ.Նալբանդյանի կյանքի ու գործունեության, հայ հեղափոխական դեմոկրատիայի, նրա ակունքների, ժամանակի ու միջավայրի և այլ էական հարցերին է նվիրված նրա «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ.1-2, 1955-56թթ) ստվարածավալ աշխատությունը: 1960թ-ից մինչև իր մահը եղել է պատմության ինստիտուտի կողմից նախապատրաստվող և հրատարակվող հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի գիտական-ակադեմիական հրատարակության գլխավոր խմբագիրը: 1960թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: Պարգևատրվել է Լենինի շքանշանով ու մի շարք պետական մեդալներով: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար