ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

1 սեպտեմբեր, 1894 - 10 նոյեմբեր, 1977

Թովմաս Հովհաննիսյան

Ծնվել է Նոր Շեն (այժմ՝ Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա) գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1908-13թթ սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1913թ. դարձել միաբանության անդամ: 1922թ. ավարտել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: 1924-26թթ դասավանդել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հետագայում եղել է նույն վարժարանի տնօրենը (1930-31թթ), ավելի ուշ՝ տեսուչ (1957-60թթ), 1929-30թթ խմբագրել է «Բազմավեպ» ամսագիրը: 1931-37թթ եղել է ուսուցիչ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանում: 1937-41թթ ղեկավարել է Ադիս Աբեբայի (Եթովպիա) Գևորգյան հայկական վարժարանի աշխատանքները: Իտալա-եթովպական պատերազմի ժամանակ անգլիացիների կողմից գերվել է Քենիայում (1941-47թթ): 1947թ. Վենետիկում հիմնադրել է «Մխիթարյան ընտանիք» ամսագիրը, խմբագրել ընդհատումներով: 1948-56թթ եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրենը: Բազմիցս այցելել է Հայաստան: Հրատարակել է «Հայրենի կրակարան» (1930թ.), «Սրտերու երգը. Վանքի ծաղիկներ» (1939թ.), «Մարեմական» (1954թ.), «Հայրենի հող» (1962թ.), «Մաշտոցական» (1963թ.), «Հոգիներու հանգրվան» (1970թ.) և այլ բանաստեղծական ժողովածուներ: Գրել է նաև վեպեր («Անիեն քար մը բեր», 1971թ., «Արգինայի զանգակները», 1971թ., «Լեռներու երգը», 1971թ. և այլն): Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Պատմություն հայոց» բազմահատոր դասագիրքը: Հեղինակել է «Տավրոսի առյուծը» (1960թ.), «Դեպի Ավարայր» (1962թ.), «Շուշան Վարդենի» դրամատիկական գործերը: Նրա բանաստեղծությունների մի ստվար հատոր տպագրվել է իտալերեն: 1965թ. ընտրվել է Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ: Մահացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար