Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԻԼՅԱՄ ՀԱՅԿԱԶՅԱՆ

Կինոռեժիսոր

23 փետրվար, 1907 - 11 սեպտեմբեր, 1963

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Կղզի գյուղում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Անդրկովկաս: 1932-35թթ սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում: 1938թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ստեղծել է կինոակնարկներ, վավերագրական ֆիլմեր, կինոժուռնալներ, որոնք արտացոլում են Հայաստանի շինարարության նվաճումները և հայ ժողովրդի մշակույթի ծաղկումը: Լավագույն ֆիլմերից են՝ «Հանուն պղնձի, մոլիբդենի և ալյումինի» (1948թ.), «Գիտությունը ծառայում է ժողովրդին» (1948թ.), «Խաղողագործությունը Հայաստանում» (1952թ.), «Ավետիք Իսահակյան» (1956թ., սցենարի հեղինակ), «Հայ արվեստի տասնօրյակը Մոսկվայում» (1956թ., սցենարի հեղինակ), «Հայաստանի ճարտարապետությունը» (1958թ.), «Պոեմ Հայաստանի մասին» (1960թ.), «Հայրենիքի գրկում» (1962թ.), «Աշխարհի չեմպիոնը Հայաստանում» (1963թ., սցենարի հեղինակ) և այլն: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար