Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատմաբան

30 մայիս, 1908 - 12 դեկտեմբեր, 1991

Ծնվել է Թիֆլիսում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1938թ. ստացել է պատմական գիտռությունների դոկտորի գիտական աստիճան (1938թ-ից՝ պրոֆեսոր): 1931-60թթ մանկավարժական աշխատանք է կատարել Երևանի համալսարանում, որտեղ 1938թ-ից եղել է նոր պատմության ամբիոնի վարիչը, ապա գիտական գծով պրոռեկտորը: Դասավանդել է նաև ռուսական մանկավարժական ինստիտուտում: 1947թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս, 1947-53թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենը, 1949-60թթ՝ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1960թ-ից վարել է ՀՀ ԳԱ փոխնախագահի պաշտոնը: Նրա գիտական ուսումնասիրությունները նվիրված են Ֆրանսիայի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի խնդիրների լուսաբանմանը: Եվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայնախոր պատրաստությունը հնարավորություն են տվել նրան ստեղծելու Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հասարակական-քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ: Այդ աշխատությունները գրված են աղբյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա: Նրա «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» ուսումնասիրությունը (1966թ., ռուսերեն) արժանացել է ԽՍՀՄ ԳԱ Վոլգինի անվան մրցանակի (1974թ.): Պատմաբանի գիտական աշխատությունների մյուս շարքը նվիրված է 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի 1-ին տասնամյակների հայ ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը, Անդրկովկասն ու Արևելյան Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու հարցում Անգլիայի ու Ֆրանսիայի՝ երկրամասի ժողովուրդների շահերին հակասող քաղաքականության և հարակից խնդիրների բացահայտմանը: Մասնակցել է հայ և այլ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովետական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծմանը, բազմիցս ներկայացրել սովետական պատմագիտությունը պատմաբանների միջազգային հավաքներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: 1940թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: ՄԱհացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար