Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Արթյուր Ադամով

Արձակագիր, դրամատուրգ

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Ղազարյան

Պատմաբան

Արտավազդ Հովակիմյան

Բանաստեղծ, արձակագիր

Շնորհիկ Շահինյան

Արձակագիր, լրագրող

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Բամբիռ

Ռոք խումբ

Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար, դերասան

Լիլիթ Մանարյան

Ֆլեյտահար, նկարիչ

 

 

 

 

ԱԶԱՏ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Պատմաբան

8 հունիս, 1926 - 16 հուլիս, 2003

Ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: 1942թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և աշխատանքի է ընդունվել նույն ինստիտուտում: 1953թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Պատմության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրան և նույն թվականին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը։ 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1976թ-ից՝ պրոֆեսոր): 1979թ. ղեկավարել է ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր դարի պատմության բաժինը։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմության նոր շրջանի սոցիալ-տնտեսական հարաբերություններին, Արևմտյան Հայաստանի ագրարային հարաբերություններին, 19-20-րդ դարերի ազգային-ազատագրական շարժումներին, արևմտահայության սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պատմությանը: Հրատարակվել են նրա «Երիտթուրքերի ազգային և հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում: 1908-1914թթ» (1979թ.), «Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերությունների համառոտ պատմությունը։ (19-րդ դարի 2-րդ կես - 20-րդ դարի սկիզբ)» (1983թ.), «Սասունի 1904թ. գոյամարտը» (1989թ.), «Հայ հասարակական քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին։ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ» (1990թ.), «Արևմտահայերի 1915թ. կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը» (1990թ.), «Հայոց ցեղասպանությունը» (1996թ., համահեղինակ), «Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908թթ» (1999թ.), «Արևմտյան Հայաստանի տնտեսությունը 1856-1914թթ» (2003թ.) աշխատությունները: Եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար