Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանասեր, ազգագրագետ

22 սեպտեմբեր, 1928 - 28 հունվար, 2019

Ծնվել է ՀՀ Ղազանչի գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Մինչև 5-րդ դասարանը սովորել է հայրենի գյուղում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի, որտեղ ավարտել է միջնակարգ կրթությունը: 1947թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի արևելյան լեզուների և գրականության բաժին: Գերազանց առաջադիմության համար արժանացել է Ս.Մալխասյանցի և Ա.Իսահակյանի անվան կրթաթոշակների: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1952-56թթ եղել է Հայպոլիգրաֆհրատի տեսուչ, 1959-60թթ՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1960-62թթ՝ ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող: 1962թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որտեղ 1992թ-ից եղել է տնօրենի տեղակալը: 1975թ-ից դասավանդել է Երևանի պետական, 1998թ-ից՝ Գավառի պետական համալսարաններում: 2006թ-ից եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիրը: Ուսումնասիրել է հայ ժողովրդական բանահյուսության ժանրերը, կազմել և հրատարակել է հանելուկների գիտական համահավաք ժողովածու: Լույս են տեսել նրա «Հայ ժողովրդական հանելուկներ» (1960թ., 1965թ.), «Մանուկ Աբեղյան. կյանքը և գործը» (1970թ.), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975թ.) մենագրությունները: Հավաքել, ուսումնասիրել և հրատարակել է հայկական էպոսի նոր պատումներ («Սասնա ծռեր», 1977թ., «Սասնա ծռեր», հ.3, 1979թ., Ա.Սահակյանի աշխատակցությամբ) և համահավաք բնագիրը («Սասունցի Դավիթ», 1981թ.), զգալի աշխատանք է կատարել հայ առասպելաբանության ուսումնասիրության, հայ ժողովրդական խաղիկների գիտական համահավաքի և հայ բանահյուսության արխիվի գլխավոր կատալոգի կազմման գործում: Հրատարակվել են նրա «Հայ հին վիպաշխարհը» (1987թ.), «Հայ առասպելաբանություն» (2000թ.), «Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը» (2001թ.): 1971թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1989թ-ից եղել է Միջազգային զրուցագիտության ընկերության անդամ, 2000թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 1994թ. պարգևատրվել է համազգային կրթամշակութային հաստատության մրցանակով: 2009թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: