Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատմաբան, արևելագետ

Ծնվել է 1930թ. հունիսի 10-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1956թ.՝ ասպիրանտուրան: Եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և արդի հայ արևելագիտության հիմնադիրներից, 1995-2006թթ՝ ինստիտուտի տնօրենը, Հայկական արաբագիտական դպրոցի հիմնադիրը, 1962-2003թթ գլխավորել է իր իսկ հիմնած Արաբական երկրների բաժինը: 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1971թ-ից՝ պրոֆեսոր): 2003թ-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի տեղակալն է, 2006թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Հրատարակել է շուրջ 550 աշխատություն, այդ թվում՝ ավելի քան 80 մենագրական ուսումնասիրություն: Նրա գիտական ուսումնասիրությունների կենտրոնում են եղել արաբական երկրների պատմության, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների, իսլամի, պատմական տարբեր դարաշրջաններում հայ-արաբական, այդ թվում և միջպետական հարաբերությունների արդիական հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Հեղինակել է «Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում» (1963թ., հայերեն, 1974թ., արաբերեն), «Սիրիական անկախ Հանրապետության ստեղծումը» (1968թ., ռուսերեն), «Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում» (1976թ., ռուսերեն), «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիքորոշումը (1975-82թթ)», «Իմպերիալիստական տերությունների քաղաքականությունը Արաբական Արևելքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին» (1980թ., ռուսերեն), «Իրաքի Հանրապետության հարաբերությունները Արաբական Արևելքի երկրների հետ» (1985թ., ռուսերեն), «Ղարաբաղյան հիմնախնդիրը. Անկախության և ազատության փշե ճանապարհը» (անգլերեն, իտալերեն), «Էթնոքաղաքական առճակատումներն Անդրկովկասում: Նրանց արմատները և լուծումները» և այլ աշխատություններ: Հեղինակել է նաև «Արաբական երկրների պատմությունը (7-րդ դար-2005թ.)» քառահատոր աշխատությունը, որի համար 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2011թ. ուսումնասիրությունը թարգմանվել է արաբերեն և հրատարակվել Հալեպում: Հայոց ցեղասպանության (1915թ.) հիմնախնդիրների ուսումնասիրությանն է նվիրված նրա «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը որպես ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով` անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, հունգարերեն, ճապոներեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն» աշխատությունը: Անդրադարձել է Աբդուլ Համիդ 2-րդի հակահայկական քաղաքականության լուսաբանությանը, 1915թ. հայկական Մեծ Եղեռնի պատճառներին, արաբ ժողովրդի, նրա հոգևոր և քաղաքական առաջնորդների հայանպաստ դիրքորոշմանը, տարագիր հայերին ցուցաբերած արաբների մարդասիրական վերաբերմունքին և օգնությանը: Հեղինակել է նաև «Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է» (2010թ.) աշխատությունը: Արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է, այդ թվում՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, Մոսկվայի Ազգային անվտանգության հիմնախնդիրների գիտությունների միջազգային ակադեմիայի, Գերմանիայի Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (Մոսկվա), Սիրիայի արաբական գիտության պատմության ընկերության, ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական ընկերության, Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի և այլն: Բրիտանական ակադեմիայի հրավերով 1989թ. գիտական ուսումնասիրություններ է իրականացրել Լոնդոնի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարաններում, շահելով Ֆուլբրայթի մրցանակ, 1993-94թթ գիտահետազոտական աաշխատանքներ է տարել ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, իսկ 1995թ.՝ Մերիլենդի համալսարանում, հետագայում նաև Լիբանանի, Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի գիտական կենտրոններում: Նրա գիտական ղեկավարությամբ մոտ 50 պատմաբաններ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, այդ թվում՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և արտասահմանյան այլ երկրներից: ՀՀ կառավարական պաշտոնական պատվիրակությունների կազմում այցելել է Սիրիա, Լիբանան, Իրաք, Հորդանան, Լիբիա, Հնդկաստան, Չինաստան և այլ երկրներ, մասնակցել Իրաքի նախագահ Ահմադ Հասան ալ-Բաքրի, Սիրիայի նախագահ Հաֆիզ Ասադի, Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժիեի և վարչապետ Ռաշիդ Սոլհի, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասիր Արաֆաթի, Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի, Իրանի պաշտպանության նախարար և Հեղափոխական խորհրդի նախագահ, Այաթոլլահ Խոմեյնիի հատուկ ներկայացուցիչ Մուստաֆա Չամրանի և այլ երկրների բարձրաստիճան պետական այրերի հետ բանակցություններին: Եղել է սովետա-արաբական բարեկամության և մշակութային կապերի ասոցիացիայի և «ԽՍՀՄ-Իրաք» բարեկամության ընկերության փոխնախագահը, Ասիայի և Աֆրիկայի համերաշխության խորհրդային կոմիտեի և նրա վարչության անդամ, Հայ-արաբական բարեկամության ընկերության նախագահը, «ԽՍՀՄ-Լիբանան», «ԽՍՀՄ-ԵԺԴՀ» բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ և այլն: Հիմնադրել է բախումնաբանությունների լուծման Հայկական կենտրոնը: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում և ՀՀ պաշտպանության նախարարության Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհուրդների անդամ է: 2006թ-ից ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդականն է, Մերձավոր ու Միջին Արևելքի միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների բաժնի վարիչը, 2007թ-ից՝ նաև ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդականը: Քեմբրիջի (Անգլիա) միջազգային կենսագրական կենտրոնի կողմից 2004թ. արժանացել է «Աշխարհի առաջատար գիտնական», 2005թ.՝ «21-րդ դարի ականավոր գիտնական» պարգևներին, 2009թ. ներառվել է «100 ամենաբարձրակարգ գիտնականների» ցանկում: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ ՊՆ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» և «Հայկական զինված ուժեր. 1992-2012», «Բարեկամության բնագավառում ներդրման համար» (Մոսկվա) մեդալներով, ՀՀ կառավարության «Հայոց Մեծ Եղեռն» ոսկեզօծ մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով, ԼՂՀ «Ղարաբաղյան Շարժում» մեդալով, ՀՀ ԳԱԱ գովեստագրով, ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով, «Հայաստան-Եգիպտոս. Դիվանագիտական հարաբերություններ. 15 տարի. Բարեկամություն և Համագործակցություն» մեդալով: 2003թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար