Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1932թ. նոյեմբերի 9-ին, ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Թուլերի քաղաքում: 1946թ. ընդունվել է Թուլերի Յունյոն ավագ դպրոց: 1950թ. ճանաչվել է դպրոցի լավագույն աշակերտ և ստացել ավարտական ճառն ասելու իրավունքը: Հետագա ուսումը շարունակել է Ֆրեզնոյի համալսարանում, իսկ 1952թ. ընդունվել է Բերքլիի համալսարան: 1953թ. ընտրվել է Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան ափի խորհրդի նախագահ։ 1954թ. ավարտել է Բերքլիի համալսարանը և մեկ տարի անց՝ 1955թ., Սիմոն Վրացյանի խորհրդով, մեկնել է Լիբանան՝ հայերեն սովորելու նպատակով: Դասավանդել է Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում: 1959թ. առաջին անգամ ժամանել է Հայաստան։ 1962թ. UCLA-ի Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Գուստավ ֆոն Գրունեբաումից առաջարկ է ստացել՝ աշխատել իրենց համալսարանում՝ միաժամանակ լծվելով թեկնածուական ատենախոսության պատրաստմանը: 1966թ. պաշտպանել է գիտական թեզը՝ «Հայաստանը անկախության ճանապարհին» թեմայով: 1968թ. նրա անմիջական մասնակցությամբ Լոս Անջելեսի մոտ՝ Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում, ութասյուն հուշարձան բացվեց, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության (1915թ.) անմեղ զոհերի հիշատակին: 1972թ. դարձել է Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր և զբաղեցրել Հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և գիտությունների թեկնածուների կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավարի պաշտոնը (1962թ-ից): Եղել է նաև Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի առաջին վարիչը (1987թ-ից), Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահը (1974թ., 1977թ., 1991-92թթ, 2006-09թթ), Գուգենհայմի պատվավոր գիտնական: Հեղինակել է 60-ից ավելի գիտական հոդվածներ և մոտ 20 մենագրություններ, որոնցից խիստ արժեքավոր են «Հայաստանը անկախության ճանապարհին» (1967թ.), «Հայաստանի Հանրապետություն, քառահատորյակ» (1981-96թթ), «Հայոց Ցեղասպանությունը» (1980թ.), «Հայկական պատկերը պատմության ու գրականության մեջ» (1981թ.), «Հայոց ցեղասպանությունը. Պատմություն, քաղաքականություն, էթիկա» (1992թ.), «Հայ ժողովուրդը հնագույն շրջանից մինչ ժամանակակից շրջան երկհատորյակ» (1997թ.), «Հիշողություն և մերժում. Հայոց ցեղասպանության խնդիրը» (1998թ.), «Հայոց ցեղասպանությունը. մշակութային և բարոյական ժառանգությունը» և այլն: Խմբագրել է պատմական Հայաստանի քաղաքների և նահանգների պատմությունը, որոնց մեջ ներառված են Հայկական Վան/Վասպուրական, Հայկական Բաղեշ (Բիթլիս և Տարոն), Մուշ, Հայկական Խարբերդ, Հայկական Կարին, Հայկական Կիլիկիա, Հայկական Կարս և Անի, Հայկական Զմյուռնիա/Իզմիր և այլն: Դասախոսություններով հանդես է եկել Իրանի, Հնդկաստանի, Բիրմայի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Երուսաղեմի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հայ համայնքներում: Անդամակցում է մի շարք ամերիկյան և միջազգային գիտական ընկերությունների, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է (1990թ-ից): 1994թ. դարձել է Երևանի պետական համալսարանի, իսկ 1997թ.՝ Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր: 1982թ. արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», 2001թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» և Մեծի Տանն Կիլիկիո «Կիլիկիո ասպետ» շքանշանների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար