Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1933թ. հոկտեմբերի 22-ին, Երևանում: 1956թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1960թ.՝ ասպիրանտուրան՝ Յ.Ֆլիերի դասարանը: 1956-88թթ եղել է Մոսկոնցերտի, 1988-91թթ՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1960-94թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1975թ-ից՝ պրոֆեսոր): 1994թ-ից դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ 1955թ. դարձել է Վարշավայի երիտասարդության և ուսանողների համաշխարհայի 5-րդ փառատոնի, 1956թ.՝ Բուդապեշտում Ֆ.Լիստի միջազգային մրցույթի, 1960թ.՝ Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիր։ Կատարողացանկը ընդգրկել է հայ, ռուս, արևմտաեվրոպացի դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Համերգացանկում եղել է Յ.Ս.Բախի, Լ.Բեթհովենի, Ֆ.Լիստի, Բրամսի, Ս.Ռախմանինովի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Ա.Հարությունյանի և այլ կոմպոզիտորների երկեր: Նրա մեկնաբանմանը բնորոշ է եղել մտքի պարզությունը, կատարման ավարտվածությունը: 1957թ-ից հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Իրանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և այլուր: 1976թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար