Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑԻ

Մատենագիր, բանաստեղծ, եկեղեցական, պետական գործիչ

1270 - 1356

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Եկեղյաց գավառի Ագրակ ավանում: Ուսանել է Երզնկայում: 1315թ-ից եղել է րաբունապետ, Երզնկայի 13-14-րդ դարերի գրական-իմաստասիրական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ: Գրել է ճառեր, քարոզներ, կանոնախրատական գործեր, մեկնություններ, շարականներ: Զարգացրել է նախորդների, մասնավորապես Հովհաննես Երզնկացի Պլուզի փիլիսոփայական հայացքներն ու առաջադիմական տեսակետները: Ուսումնասիրելով և համադրելով հին աշխարհի իմաստասերների գաղափարները՝ առաջնություն է տվել Արիստոտելի աշխարհըմբռնմանը: Քննել է անցավորին հավիտենականի, մարմնի և հոգու, նյութի և ստեղծագործության, եզակիի և ընդհանուրի փոխհարաբերության, իմացության միջոցների ու աստիճանների, գիտությունների դասակարգման և այլ փիլիսոփայական խնդիրներ: Մարմնի և հոգու փոխհարաբերությունը վերլուծել է որպես նյութի և մտքի, նյութի և արվեստի, ձևի և բովանդակության փոխհարաբերություն: Իբրև նյութի հիմնական հատկանիշ առանձնացրել է մշտական շարժումը, փոփոխելիությունը և հավերժությունը: Հոգին նույնացնելով մտքի հետ՝ հաստատել է նաև մարդու հոգևոր էության մշտապես դեպի կատարյալը վերափոխվելու հնարավորությունը: Ըստ նրա, ճանաչողության առաջին աստիճանը զգայականն է, իսկ իրի կամ երևույթի վերջնական և ամբողջական ճանաչման համար անհրաժեշտ հինգ հիմնական գործոններից (զգայություն, երևակայություն, կարծիք, տրամախոհություն, միտք) ամենակարևորը միտքն է, որի էությունը, ըստ նրա, ընդհանրացման ունակությունն է՝ կոնկրետից ընդհանուրը և հակառակն ընթացող մտավոր գործունեությունը: Այս ամենի հիմքում, առանձնացրել է մարդու առաքինությունը՝ նրա բարոյական կողմնորոշվածությունը: Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ: Հատուկ ուշադրություն է դարձրել ավանդվող առարկաների և նյութի ընտրությանը, մատուցման եղանակին: Ուսուցանելը համարել է մտավորականի սրբազան պարտականությունը, գիտելիքները չօգտագործելը, աշակերտներ չպատրաստելը՝ հանցանք: Կազմել է ժամանակի համար բարձրագույն կրթության ձեռնարկ հանդիսացող ժողովածուներ՝ փիլիսոփայական երկերի, ճառերի, մեկնությունների, խրատների ու գիտության զանազան բնագավառներ ընդգրկող այլ նյութերի հատուկ ընտրությամբ (օրինակ, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան, 1379թ.): Ընդօրինակելու, նմանվելու ձգտումը համարելով երեխայի ամենաբնորոշ գիծը՝ գտնում է, որ իմացական ու բարոյական կրթությունը պետք է կազմակերպել նախ դրական օրինակով ու գործով, ապա միայն խոսքով, սկզբից վերացնելով արատ ծնող պատճառները՝ մանկան մեջ ուժեղացնել գիտակցական գործոնը, սխալն զգալու և ուղղելու կամքը: Ելնելով տարիքային առանձնահատկություններից՝ դաստիարակությունը բաժանել է երեք շրջանի: Ըստ նրա, առաջին շրջանում պետք է գերակշռի դաստիարակի դերն ու միջամտությունը, երկրորդում՝ դաստիարակվողի գիտակցականությունն ու իր արարքների համար պատասխանատվությունը, երրորդում՝ այդ երկու ազդակների զուգակցումը: Նրա երկերում կարևոր տեղ են գրավում կանոնական խրատները, որոնք ունեն նաև օրենսդրական նշանակություն: Հանցանքը քննելիս նա անհրաժեշտ է համարել անհատական և հոգեբանական մոտեցումը (տարիքը, սեռը, ընտանեկան, ամուսնական վիճակը, սոցիալական պայմանները, դրդապատճառները և այլն): Նրա աշխատություններն ունեն պատմաճանաչողական մեծ արժեք, բովանդակում են հայ և այլ ժողովուրդների կենցաղը, բարքերը, սովորույթները, օրենքները, զբաղմունքը, հետաքրքրությունները, հասարակական-քաղաքական կյանքն արտացոլող տեղեկություններ: Շարունակելով իր դպրոցի ավանդները՝ նա հետևողականորեն պայքարել է հայ ժողովրդի միասնությունը պառակտող այլազգի ու դավանափոխ հայ քարոզիչների դեմ, պաշտպանել ազգերի համերաշխ ու իրավահավասար գոյակցության սկզբունքը: Նրա չափածո գործերը քիչ են պահպանվել, սակայն իրենց բարձր արվեստի շնորհիվ հեղինակին հռչակել են միջնադարի մեծ շարականագիր: Աշխատությունները պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրապահոցներում: Մահացել է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար